• Latest news

Թուրք բժիշկը սրտի կրկնվող նոպա է տարել՝ ուղիղ եթերում

15 նոյեմբերի, 2014  19:52

Թուրքական հեռուստատեսային շոուներից մեկին հաճախակի հյուրընկալվող բժիշկն ուղիղ եթերում՝ միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ, սրտի կրկնվող նոպա է տարել, հաղորդում է FoxNews-ը:  

Saglikli Yasa՝ «առողջ ապրելակերպ» հաղորդման վարողը մանկական հարթաթության վերաբերյալ զրույց էր վարում մոտ 50-ամյա բժշկի՝ դոկտոր Ուգուր Յանսելի հետ, երբ վերջինս մի ակնթարթում ցնցվել է եւ կրծքավանդակը բռնել: Վայրկյաններ անց, հաղորդավարի խորհրդով մի փոքր ջուր խմելուց հետո, շոուին հյուրընկալված մասնագետը երկրորդ նոպան է տարել: 

Ի պատասխան հաղորդավարի հարցի, թե ինչպես կարող է օգնել, դոկտոր Յանսելը պատասխանել է, թե «սրտի խթանիչի հետ ինչ-որ բան այն չէ»:

Նախքան գովազդային ընդմիջում հայտարարելը, հաղորդավարը, ով ողջ ընթացքում հանգստություն էր պահպանում, նշել է. «Հիմա էլ թույլ տվեք մեր բժշկի խնամքով զբաղվել. գովազդ մեր եթերում»:

The Mirror պարբերականի հաղորդմամբ, դոկտոր Յանսելը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ եւս մեկ նոպա է տարել, սակայն այժմ արդեն, համաձայն տեղեկությունների, կայուն վիճակում է գտնվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել