• Latest news

Տգեղ տղամարդիկ գրավիչ են թվում օրալ հակաբեղմնավորիչներ ընդունող կանանց

19 նոյեմբերի, 2014  23:49

Տգեղ տղամարդիկ հրապուրիչ են թվում հորմոնալ հակաբեղմնավորիչներ ընդունող կանանց։ Ամենայն հավանականությամբ, դեղերն ազդում են կանանց գնահատականների վրա։

Ֆլորիդայի համալսարանի գիտնականների տվյալներով, հետազոտության մասնակից այն կանայք, ովքեր իրենց ամուսինների հետ ծանոթության պահին օրալ հակաբեղմնավորիչներ են ընդունել, հետագայում շատ արագ հիասթափվել են նրանց արտաքինից։ Դեղերի ընդունումը դադարեցնելուց հետո կանայք հայտնաբերում էին, որ իրենց զուգընկերները ավելի քիչ գրավիչ են, գրում է Guardian–ը.

Մինչդեռ գրավիչ տղամարդիկ, ընդհակառակը, ավելի հրապուրիչ էին թվում իրենց կանանց հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը դադարեցնելուց հետո։ Բացի այդ պարզվել է, որ կանայք դեղերի ընդունումը դադարեցնելուց հետո այլեւս գոհ չէին իրենց ինտիմ կյանքի որակից անկախ զուգընկերոջ արտաքինից։

Հետազոտողների խոսքով, ընտանեկան կյանքի որակը սերտորեն կապված է հոգեբանական եւ ֆիզիկական առողջության հետ։ Զարմանալի չէ, որ հորմոնալ հակաբեղմնավորիչները այդքան ուժեղ ազդեցություն ունեն այդ հարցում։ Դատելով ամենից, հակաբեղմնավորիչները ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունեն։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է