• Latest news

5 խորհուրդ՝ ձմռանը մաշկը պաշտպանելու համար

20 նոյեմբերի, 2014  20:24

Ձմռանը մաշկը մի շարք խնդիրների է բախվում, իսկ մաշկային հիվանդությունները որպես կանոն սրվում են: Այն մասին, թե ինչպես է հնարավոր խուսափել այդ հիվանդությունների սրացումներից, իսկ մաշկը՝ առողջ պահել, լրագրողներին մաշկա-վեներաբան Հովհաննես Հովհաննիսյանն է պատմել:

1. Որքան էլ պարզ թվա այս խորհուրդը, երբ դրսում ցուրտ է, պետք է տաք հագնվել եւ առանձնահատուկ ուշադրություն դարձնել ձեռնոցներին: Մասնագետը խորհուրդ է տալիս ձեռնոցներ ընտրելիս ուշադրություն դարձնել ոչ թե դրանց գեղեցկությանը, այլ՝ հարմարավետությանն ու տաքությանը: Բազմաթիվ մաշկային հիվանդությունների սրացումը սովորաբար հենց ձեռքներից է սկսվում, քանի որ ձմռանը դրանք մարմնի ամենաանպաշտպան մասն են եւ բազմաթիվ վնասակար ազդեցությունների են ենթարկվում:

2. Ձեռքերի համար կարելի է նաեւ կոնտրաստային վաննաներ անել. դրանք մաշկին հնարավորություն կտան ավելի հարմարվող դառնալ եւ ցրտից տաք սենյակ մտնելիս սթրեսի չենթարկվել:

3. Գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք լավացնում են միկրոցիրկուլյացիան եւ կարող են կանխարգելել մի շարք մաշկային խնդիրների առաջացումը եւ սրացումը: Սակայն այդ դեղամիջոցները հարկ եղած դեպքում պետք է նշանակվեն բժիշկների կողմից:

4. Երբ դրսի ցրտից տաք սենյակ եք մտնում, միանգամից ջեռուցիչին մի մոտեցեք՝ դա կարող է անոթների հետ լուրջ խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Սպասեք, մինչեւ օրգանիզմը կսովորի նոր ջերմաստիճանին:

5. Մաշկը ցրտից պաշտպանող քսուքներ գոյություն չունեն, սակայն խոնավեցնող կրեմները ձմռանը կարող են շատ օգտակար են՝ ինչպես մաշկը ցրտից եւ դրա պատճառով առաջացող խնդիրներից պաշտպանելու, այնպես էլ մաշկային հիվանդությունների սրացումներից խուսափելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է