• Latest news

Քթի պոլիպներ. Ինչպե՞ս խուսափել բարդություններից

8 ապրիլի, 2024  21:23

Քթի պոլիպները քիթ–կոկորդ–ականջաբանի պրակտիկայում ամենահաճախակի հանդիպող խնդիրներից են։ Հետաքրքիր է, որ տղամարդկանց մոտ դրանք 3-4 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան կանանց մոտ։ Առաջացման հիմնական պատճառը, ինչպես նշում է NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի ԼՕՌ մասնագետ Լևոն Թորոսյանը, ինֆեկցիոն կամ ալերգիկ բնույթի բորբոքումներն են։

«Քթի պոլիպները քթի լորձաթաղանթի գերաճ են, որոնք ի հայտ են գալիս ինֆեկցիոն ալերգիկ բնույթ ունեցող բորբոքումների ժամանակ, հիմնականում արտահայտվում են քթի հարակից խոռոչներում լորձաթաղանթի գերաճով հատկապես էտմոիդալ խոռոչներում, բայց տարածվում են ամբողջ քթի խոռոչով», – ասում է նա։

Քթի պոլիպները բարորակ գոյացություններ են, և վտանգավոր չեն կյանքի համար, բայց չբուժելու դեպքում կարող են հանգեցնել բավական տհաճ բարդությունների։

«Քթում պոլիպների առկայությունը կարող է բերել հոտառության իջեցմանը, հոտառության լրիվ կորստի, շնչառության դժվարեցմանը, քթում կանգային երեւույթների առաջացմանը, ինչպես նաեւ տարբեր ծանր դեպքերում կարող է բերել հարակից խոռոչների ծանր դեստրուկցիաների», – նշում է բժիշկը։

Բարդություններից խուսափելու համար առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է դիմել ԼՕՌ մասնագետի։ Պոլիպներն ախոտորոշվում են առաջնային զննման ժամանակ, սովորական ռինոսկոպով։ Պոլիպների տարածվածության աստիճանը և բուժման տակտիկան որոշելու համար կարող է պահանջվել նաև էնդոսկոպիկ հետազոտություն, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա։

Քթի պոլիպների բուժումը կարող է լինել կոնսերվատիվ՝ դեղորայքային, կամ վիրահատական, կամ ավելի հաճախ՝ համակցված։  Լևոն Թորոսյանի խոսքով, շատերի մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ վիրահատությունը խթանում է պոլիպների աճը։ Այդուհանդերձ, ըստ նրա, վիրահատությունից հետո պոլիպների կրկնման որոշակի հավանականություն կա, և դեղորայքային բուժումն ուղղված է հենց այդ հավանականության նվազեցմանը։

«Նախկինում համարվում էր, որ քթի պոլիպների բուժման եղանակը միայն վիրահատական է, սակայն հիմա կիրառվում է ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրահատական եղանակը։ Ներկայումս պոլիպների վիրահատական բուժմանը նախորդում է կոնսերվատիվ բուժումը։ Կոնսերվատիվ բուժումը վիրահատությունից առաջ եւ վիրահատությունից հետո հստակ երկու անգամ նվազեցնում է պոլիպների աճելու հավանականությունը։ Կախված դրանից, թե պոլիպները որ խոռոչներում են տարածված, վիրահատության ծավալը տարբեր է», – ասում է Լևոն Թորոսյանը։

Պոլիպների վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ։ Բժիշկը նշում է՝ Ժամանակակից գործիքների շնորհիվ, որոնցով հագեցած է «Նաիրի» բժշկական կենտրոնը, այդ վիրահատությունն իրականացվում է արագ, որպես կանոն՝ առանց բարդությունների։ Հետվիրահատական ընթացքը ևս շատ թեթև է ընթանում։  Այնպես որ, քթի պոլիպի բուժումը հետաձգել պետք  չէ, որպեսզի հետո ստիպված չլինեք բուժել դրա բարդությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել