• Latest news

Իմունիտետի ակտիվացումը կարող է Ալցհեյմերի հիվանդության հաղթահարմա՞ն հանգեցնել

11 դեկտեմբերի, 2014  17:38

Ստենֆորդի համալսարանականները պարզել են, որ գլխուղեղում իմունային արձագանք հրահրելով կարելի է Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման եւ նույնիսկ բուժման հասնել: The Telegraph-ի հաղորդմամբ, մասնավորապես բացահայտվել է, որ նյարդային բջիջների մահվան պատճառը մանրէները, վիրուսներն ու վտանգավոր նստվածքներն ուղեղից հեռացնող բջիջների աշխատանքի խափանումն է: 

Բջիջների հիշյալ՝ միկրոգլիա անվամբ հայտնի տիպը, որ երիտասարդ տարիքում բավականին բարձր գործառնականությամբ է աչքի ընկնում, ծերացմանը զուգընթաց խոչընդոտի է հանդիպում՝ EP2 սպիտակուցի տեսքով: Այսինքն, վերջինիս աշխատանքի արգելափակման պարագայում կարելի է հիշողության կորստի արգելակման հասնել, ինչն էլ լաբորատոր կենդանիների նկատմամբ իրականացված փորձարկումների արդյունքում է ապացուցվել:

Պաշտպանության առաջին գիծն ապահովող միկրոգլիա տիպին գլխուղեղում առկա բոլոր բջիջների շուրջ 10-15 տոկոսն է բաժին հասնում: Անհրաժեշտության դեպքում դրանք հատուկ նյութ են արտազատում, որն, այլ բջիջների ներգրավմամբ, զանգվածային գրոհ է նախաձեռնում՝ կասկածելի տարրերը ոչնչացնելու, աղբը հավաքելու, ինչպես նաեւ մահացած բջիջներն ու նեյրոնային կապերը քայքայող եւ Ալցհեյմերի հիվանդությանը հատուկ ախտանշանների դրսեւորման հանգեցնող նստվածքները, մասնավորապես՝ ամիլոիդային սպիտակուցները կլանելու նպատակով: Հետեւապես, հարկավոր է օժանդակել միկրոգլիայի աշխատանքին: Գիտնականները հուսով են առաջիկայում համարժեք դեղորայքային միացությունը ներկայացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել