• Latest news

Գրիպի բուժում. ի՞նչն են բոլորը սխալ անում

17 դեկտեմբերի, 2014  12:56

Գրիպը տարբերվում է սովորական մրսածությունից եւ այն պետք է իր բուժումն ունենա: Խնդիրն այն է, որ շատերն ինքնաբուժությամբ զբաղվելով լուրջ սխալներ են թույլ տալիս, որոնք կարող են աղետալի հետեւանքների հանգեցնել:

Գրիպի ժամանակ ամենասարսափելի սխալը, որ մարդիկ թույլ են տալիս, հակաբիոտիկների ընդունումն է: Սա հաստատեց  նաեւ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի  օդակաթիլային վարակների  եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Քանի որ գրիպի հարուցիչը վարակն է, բակտերիաներին սպանող հակաբիոտիկները չեն կարող ոչ մի կերպ օգնել գրիպի դեպքում: Դրանք միայն կարող են վնասել. գրիպի ժամանակ մարդու իմունային համակարգը թուլանում է, եւ օրգանիզմն ավելի խոցելի է դառնում: Եթե մարդը հակաբիոտիկներ է ընդունում, դա միայն էլ ավելի է նպաստում իմունիտետի թուլացմանը, քանի որ վնասակար մանրէների հետ մահանում են եւ օգտակարները: Իսկ թուլացած օրգանիզմում վարակներն սկսում են էլ ավելի ակտիվորեն բազմանալ: Փաստորեն ի՞նչ է ստացվում: Ոչ մի լավ բան:

Գրիպի ժամանակ հակաբիոտիկների ընդունումը վտանգավոր է նաեւ այն առումով, որ դրանց չվերահսկված օգտագործումը կախվածություն է առաջանում, որը ժամանակակից աշխարհում լուրջ խնդիր է համարվում:

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանը նաեւ հիշեցրեց, որ ԱՀԿ-ի մասնագետների կարծիքով հակաբիոտիկների հանդեպ կայունությունը դարձել է մարդկանց առողջությանը սպառնող գլխավոր վտանգներից մեկը, եւ լուրջ մտահոգություններ կան, որ հակաբիոտիների պահանջարկի պահպանման դեպքում 2050 թ. մանրէներից  մահացությունը կարող է գերազանցել քացկեղի զոհերի թիվը:

Նման տխուր սցենարից խուսափելու համար ցանկալի է՝ հակաբիոտիկներն ընդունել միայն եւ միայն բժշկի ցուցումով՝ ոչ մի կերպ չխախտելով դրանք:

Իսկ այս դեպքում ինչպե՞ս բուժել գրիպը:

Լիանա Թորոսյանի խոսքով գոյություն ունեն դեղորայքային խմբեր, որոնք հենց ուղղված են գրիպի վիրուսի դեմ օրգանիզմի պահպանմանն ու դիմակայությանը: Բայց դրանք պետք է նշանակի բժիշկը: Այդ իսկ պատճառով, եթե Դուք գրիպ եք կասկածում, այցելեք Ձեր թաղամասում գտնվող պոլիկլինիկա (բայց ոչ հիվանդանոց: Եթե հոսպիտալացման անհրաժեշտություն լինի, այդ մասին պետք է ասի բժիշկը): Բժիշկը պետք է ախտորոշում կատարի եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան դեղամիջոցներ նշանակի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել