• Latest news

ԱՀԿ. Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը լուրջ սպառնալիք է դարձել

3 մայիսի, 2014  12:39

Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը հանրային առողջապահության համար լուրջ սպառնալիք է դարձել ողջ աշխարհում, եւ դա կարող է բերել հակաբիոտիկների դարաշրջանի ավարտին, եւ սովորական վարակները կրկին մահացու կդառնան։ Այսպիսի նախազգուշացում է պարունակում այս թեմայով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին համապարփակ զեկույցը։

Աշխարհի 114 երկրների իրավիճակի ուսումնասիրության հիման վրա ԱՀԿ մասնագետները եկել են այն եզրակացության, որ կայունություն ձեռք են բերում վարակների հարուցիչների մեծամասնությունը։ Մասնավորապես, բոլոր երկրներում աճել է կայունությունը հանդեպ «վերջին հույսի» դեղամիջոցների՝ Կարբապենեմա դասի հակաբիոտիկների, որոնք կիրառվում են ընդդեմ Ֆրիդլենդերի ցուպիկի՝ պնեւմոնիայի, արյան շրջանառության ի, նորածինների եւ վերակենդանացման պացիենտների վարակների հիմնական հարուցիչի։

Ինչպես նշվում է փաստաթղթում, այսօր որոշ երկրներում լայն սպեկտրի հակաբիոտիկ ֆտորխինոլոնը աղիքային ցուպիկով հարուցված միզուղիների վարակի բուժման դեպքում անարդյունավետ կեսից ավելի հիվանդների համար։ Նույն կերպ որոշ աֆրիկյան տարածաշրջաններում 80% դեպքերում ոսկեգույն ստաֆիլոկոկի շտամները ռեզիստենտ են մետիցիլինի հանդեպ։ Ամերիկյան տարածաշրջանի երկրներում այդ ցուցանիշը կազմում է 90%, իսկ եվրոպական՝ 60%։

Այդ իսկ պատճառով ԱՀԿ նշում է, որ խոսքը համաշխարհային խնդրի մասին է։ Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ հակաբիոտիկների հանդեպ ձեռքբերովի կայունությունը հանգեցնում է այն բանին, որ դժվարանում է պայքարը այն վարակների դեմ, որոնց վրա են ուղղված համաշխարհային առողջապահության զգալի ուժերը, այն է՝ մալարիա, տուբերկուլոզ կամ ՄԻԱՎ, որոնց կրողն են 34 միլիոն մարդ։ Զեկույցում նշվում է, որ 2012 թվականին աշխարհում գրանցվել է հակաբիոտիկակայուն տուբերկուլոզի 450 հազար դեպք, որի կեսը արձանագրվել է Հնդկաստանում, Չինաստանում եւ Ռուսաստանում։

ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնական Քեյջի Ֆուկուդան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ անհրաժեշտ է մշակել գլոբալ գործողությունների պլան, որն իր մեջ պետք է ներառի վարակների կանխարգելման եւ նվազման ակցիաներ՝ այդ թվում պատվաստման արշավներ, հակաբիոտիկների ճիշտ կիրառում, ավելի կատարյալ դեղերի եւ միաժամանակ կանխարգելման ավելի ճշգրիտ համակարգերի գիտական մշակում, եւ իրավիճակի դիտարկում ողջ աշխարհում։

«Առանց բոլոր շահագրգիռ կողմերի շտապ եւ համակարգված գործողությունների աշխարհը կմտնի պոստ-հակաբիոտիկների դարաշրջան, երբ տասնամյակներ շարունակ  հեշտ հաղթահարվող սովորական վարակները կամ թեթեւ վնասվածքները նորից մահացու կդառնան», - ասել է մասնագետը։ «Եվ դա ապոկալիպիտիկ երեւակայական պատկեր չէ, դա XXI դարի համար իրական սցենար է», - եզրակացրել է նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել