• Latest news

Քնի որակի բարելավմանն ուղղված 5 քայլ

21 դեկտեմբերի, 2014  21:53

Կարիք չկա հիշեցնելու, թե որքան  կարեւոր է լավ քունն առողջության համար։ Իսկ լավ քնի համար կարեւոր է, որ անկողինը հարմարավետ լինի։ ԱՄՆ-ի Քնի ազգային հիմնադրամի մասնագետները Ձեր ուշադրությանն են ներկայացնում մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է անկողինն ավելի հարմարավետ դարձնել։

1. Որակյալ սպիտակեղեն

Միայն խիտ գործվածքներից  պատրաստված որակյալ անկողնային սպիտակեղեն գնեք։ Մեկ քառակուսի դյույմում 200 թելի խտություն ունեցող եգիպտական բամբակը  մասնագետներին լավ տարբերակ է թվում։

2. Հարդարեք անկողինը

Սավանն այնպես հարդարեք, որ այն գիշերը չոլորվի։ Համոզվեք, որ վերմակը դուրս չի գա ծրարի միջից։ Առաջին հայացքից այս ամենը մանրուքներ են, բայց անկողնային խառնաշփոթը Ձեզ կխանգարի քնել։

3. Բարձերի եւ վերմակների համար ճիշտ լցանյութ ընտրեք

Բարձերի եւ վերմակների խանութներում առաջարկվող լցանյութերի զանազանության մեջ այնքան էլ հեշտ չէ ընտրություն կատարել։  Մասնագետները առաջարկում են ուշադրություն դարձնել ոչ միայն բարձերի փափկությանն ու վերմակների տաքությանը, այլեւ՝ արդյոք դրանց պարունակությունը Ձեզ մոտ ալերգիա չի առաջացնի։ Եթե Դուք ալերգիկ եք, գնեք հակաալերգիկ պիտակավորմամբ անկողնային պարագաներ։

4. Բարձը պետք է լավը լինի

Քնի որակը հաճախ կախված է բարձից, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում օգտվել առաջին պատահածից։ Բարձ ընտրելիս ուշադրություն դարձրեք բարձի խտությանը. եթե այն չափազանց խիտ է կամ էլ, հակառակը, չափազանց թսկած, մեկ գիշեր դրա վրա քնելուց հետո Ձեզ մոտ գլխացավեր ու պարանոցի խնդիրներ կսկսվեն։

Մի մոռացեք հոտերի մասին։

Մի քանի հոտեր կարող են ազդել քնի որակի վրա՝ թուլացնելով մարմինն ու միտքը, այդ իսկ պատճառով մասնագետներն առաջարկում են նաեւ օգտագործել սենյակային բուրավետ յուղեր եւ հաճելի բույրով եթերային մոմեր։ Այս դեպքում միակ պայմանն այն է, որ հոտը պետք է իսկապես Ձեզ դուր գա եւ ալերգիկ ռեակցիաներ չառաջացնի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել