• Latest news

Հայաստանում մեկնարկ է տրվել չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետությանն ուղղված կենսական ծրագրին

20 դեկտեմբերի, 2014  15:22

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Համաձայն օրակարգի, կառավարման խորհուրդը քննարկեց և ընդունեց ի գիտություն 2014 թվականի կատարողականը, հարջորդ տարի նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև 2015 թվականի գնումների պլանը:

Կառավարման խորհուրդը հաստատեց նաև Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման և հիվանդանոցային մասնաշենքերի նախագծող կազմակերպության ընտրության միջազգային մրցույթի արդյունքները, համաձայն որի հաղթող է ճանաչվել իտալական հեղինակավոր «Պոլիտեկնիկա ինժիներինգ և Արխիտեկտուրա (Politecnica Ingegneria e Architettura Soc.) և «ԱյԱրԴի» ինժիներինգ (IRD Engineering)» ընկերությունների համատեղ ձեռնարկությունը: Այսպիսով, մեկնարկ է տրվել չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության և որակի բարձրացմանն ուղղված կենսական ծրագրին, որի արդյունքում կհզորացվեն ճառագայթային բուժման կարողությունները` ապահովելով լրացուցիչ շուրջ 1400 հիվանդի բարձր տեխնոլոգիական բուժումը Հայաստանում:

2015 թվականի հունվարից, կմեկնարկի ազգաբնակչության համար անվճար զանգվածային սկրինինգային ծրագիրը` ուղված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` արյան գերճնշման, շաքարային դիբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելանը և վաղ ախտորոշմանը:

Կշարունակվի ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման գործընթացը, որտեղ կհիմնադրվի տարածաշրջանային նշանակություն ունեցող Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը և ցողունային բջիջների լաբորատորան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է