• Latest news

Գիտնականները նշել են սեքսում առավել վտանգավոր դիրքերը

23 հունվարի, 2015  23:45

Բրազիլիայի երեք հիվանդանոցի գիտնականները պարզել են, թե սեքսում որ դիրքերն են ամենավտանգավորները։ Պարզվել է՝ ամենից վտանգավորը «կինը վերեւից» դիրքն է։ Հենց այդ դիրքն է սեռական օրգանի կոտրվածքների՝ (խոռոչային մարմինների եւ սպիտակուցային թաղանթի ճեղվածք)  հետազոտության ընթացքում գրանցված դեպքերի առնվազն կեսի պատճառ դարձել։ Իսկ ամենաանվտանգը «միսիոներական» դիրքն է ճանաչվել։

Այդպիսի եզրահանգումների եկած գիտնականները վերլուծել են վերջին 13 տարիների ընթացքում գրանցված նման վնասվածքներստանալու դեպքերը (ընդամենը 42 դեպք է վերլուծվել)։

Պարզվել է, որ այսպես կոչված օրգանի կոտրվածքի դեպքը 28  անգամ տեղի է ունեցել հետերոսեքսուալ սեռական ակտերի ժամանակ, 4-ը՝ միասեռական կապի, 6-ը՝ ձեռքերով ստիմուլյացիայի դեպքում, իսկ չորս դեպքում էլ հիվանդներն այդպես էլ չեն կարողացել վերլուծել, թե ինչ է իրենց հետ կատարվել։

Ինչո՞վ է վտանգավոր «կինը վերեւից» դիրքը։ Հավանաբար հարցն այն է, որ երբ կինը գտնվում է վերեւում, նա առնանդամի վրա է ուղղում իր մարմնի ամբողջ զանգվածը եւ չի կարողանում կանգնեցնել շարժումը, եթե ներթափանցումը սխալ է տեղի ունենում։

Ի դեպ, կնոջ  չորեքթաթ կանգնած լինելու դիրքին բաժին է ընկնում եւս 29 % «կոտրվածք»։ Տուժածներից ոմանք պնդում են, որ այդ դիրքում իրենք լսել են խոռոչավոր մարմինների ճեղքվածքի ձայնը, որից էլ ենթադրվում է, որ կոտրվածք է առաջացել։ Նրանք բոլորն էլ անմիջապես կամ 5-6 ժամվա ընթացքում ցավ են զգացել։

«Մեր հետազոտությունն ապացուցում է այն փաստը, որ «կինը վերեւից» դիրքը սեռական օրգանի կոտրվածքի պոտենցիալ վտանգ է ներկայացնում։ Երբ տղամարդն է ղեկավարում գործընթացը, վերջինս ցավոտ զգացողությունների դեպքում շարժումը կանգնեցնելու ավելի շատ շանսեր ունի՝ նվազագույնի հասցնելով առնանդամին հասցրած վնասը»-պնդում են հետազոտության հեղինակները։

Սաուդյան Արաբիայում անցկացրած եւս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ չամուսնացած տղամարդիկ ավելի հաճախ են առնչվում այդ տեսակի վնասվածքներին, քան ամուսնացածները։ 1997-2005 թթ. ի վեր Ասիրի հիվանդանոցում գրանցված կոտրվածքների հիմնական պատճառը եղել է մաստուրբացիան։ Իսկ Վաթեռլոոյի համալսարանի կանադացի գիտնականները մեջքի հատվածում ցավեր ունեցող եւ նստակյաց ապրելակերպ վարող տղամարդկանց խորհուրդ են տալիս Doggie-Style դիրքը փորձել, քանի որ վերջինս թույլ է տալիս խուսափել ողնաշարային վնասվածքներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել