• Latest news

Կանաչ թեյը՝ բերանի խոռոչի քաղցկեղի դեմ հզոր միջոց

31 հունվարի, 2015  20:31

Կանաչ թեյն օգնում է նիհարել, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, պաշտպանում սիրտն ու բարձրացնում իմունիտետը: Պարզվում է՝ այն նաեւ կարող է բերանի խոռոչի քաղցկեղային բջիջները սպանել՝ չվնասելով սովորական բջիջները:

Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ էպիգալոկատեխին-3-գալատը (EGCG) (կանաչ թեյի մեջ պարունակվող միացություն) սպանում է բերանի խոռոչի քաղցկեղային բջիջները՝ վնաս չհասցնելով առողջներին: Բանն այն է, որ EGCG-ն քաղցկեղային բջիջների միտոքոնդրիումում չարորակ բջիջներին մահվան հասցնող գործընթաց է սկսում:

Ինչպես Penn State's Center for Plant and Mushroom Foods for Health-ից Ջոշուա Լամբերտն է պարզաբանել, EGCG-ն քաղցկեղային բջիջներում թթվածնի ակտիվ ձեւերի առաջացմանն է նպաստում: Միտոքոնդրիումները վնասվում են եւ սկսում թթվածնի առավել ակտիվ ձեւեր արտադրել: Այդ ժամանակ չարորակ բջիջներում նվազում է հակաօքսիդանտային համակարգի գեների արտահայտությունը, եւ նրանց պաշտպանիչ գործառույթները թուլանում են:

Այսինքն՝ քաղցկեղային բջիջն իր պաշտպանիչ մեխանիզմն անջատում է այն պահին, երբ EGCG-ն նրա մեջ թթվածնային սթրես է ստեղծում: Սովորական բջիջներում EGCG-ն նման գործընթաց չի սկսում, նույնիսկ ընդհակառակը, այս միացությունն ակտիվացնում է առողջ բջիջների պաշտպանիչ գործառույթները: Գիտնականները ճշտել են այդ պահը՝ ստուգելով նաեւ առողջ բջիջները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել