• Latest news

Ընդամենը երեք անքուն գիշեր կարող է հանգեցնել դիաբետի առաջացմանը

20 փետրվարի, 2015  19:31

Քնի պակասը նպաստում է առողջ մարդկանց մոտ դիաբետի առաջացման վտանգի սրմանը, պարզել են Չիկագոյի համալսարանի մասնագետները: Նրանք նշում են, որ երեք անքուն գիշեր բավական է ինսուլինի՝ արյան մեջ շաքարի առկայության մակարդակը կարգավորելու հատկության վրա բացասաբար ազդելու համար:

Հետազոտության առաջին փուլում գիտնականները ստուգել են քնի պակասի ազդեցությունը արյան մեջ ճարպաթթուների առկայության վրա 24-ժամյա կտրվածքով: Պարզվում է, որ այս ցուցանիշը բարձրանում է մեկ երրորդով, ինչն էլ հանգեցնում է երիտասարդ առողջ տղամարդկանց մոտ նախադիաբետիկ վիճակի զարգացմանը: Այնուհետեւ գիտնականներն ուշադրություն են դարձրել այ բանի վրա, թե ինչ հետեւանքներ է առաջացնում մարդու օրգանիզմում քնի պակասը մի քանի ժամվա ընթացքում:

Դա պարզելու համար գիտափորձին մասնակցած կամավորները քնել են 4.5 ժամից ոչ ավել: Պարզվել է, որ արյան մեջ ճարպաթթուների քանակը, որը սովորաբար գագաթնակետին է հասնում եւ սկսում անկում ապրել գիշերվա ընթացքում, մի քանի ժամ անընդհատ շատ բարձր է եղել: Իսկ, քանի որ այդ ցուցանիշը չի նվազել, ինսուլինի՝ արյան մեջ շաքարի առկայության մակարդակը կարգավորելու հատկությունը թուլացել  է:

Հետազոտությանը մասնակցել 18-30 տարեկան է 19 երիտասարդ տղամարդ: Նրանցից յուրաքանչյուրի քունը վերահսկվել է: Վերահսկվել է նաեւ նրանց սննդակարգը: Բժիշկները կամավորներից 30 րոպե ինտերվալով 24 ժամվա ընթացքում արյան նմուշներ են վերցրել՝ գիտափորձի երրորդ երեկոյից սկսած:

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ անքնությունն անմիջականորեն ազդում է գիրացման եւ երկրորդ տիպի դիաբետի՝ այժմ մոլեգնող համաճարակի վրա: Իսկ այնպիսի հասարակ խորհուրդներին հետեւելը, ինչպիսին է օրինակ, գիշերային հանգստի ճիշտ կազմակերպումը, կարող է հանգեցնել հիվանդների քանակի շեշտակի անկմանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել