• Latest news

Չինական բժշկությունում օգտագործվող դեղաբույսը կարող է սպանել Էբոլայի վիրուսը

2 մարտի, 2015  17:05

Stephania tetrandra բույսից ստացված միակցությունը կարող է իսկական փրկություն լինել Էբոլայի դեմ պայքարում: Տետրանդրին միակցությունը վիրուսը կարողանում է պահել բջիջներում՝ թույլ չտալով դրան տարածել քայքայիչ իր ազդեցությունն ամբողջ օրգանիզմով:

Ինչպես ցույց տվեց գիտափորձը, տետրանդրինը կանխում է արյան սպիտակ մարմինների վարակումը՝ կանխելով նաև ինֆեկցիայի զարգացումը կենդանիների մոտ: Առայժմ այդ միակցությունը փորձարկել են միայն կրծողների վրա, և գիտնականները դեռ պետք է կապիկների մասնակցությամբ  գիտափորձեր իրականացնեն նախքան մարդու վրա նոր այս միջոցի փորձարկումը, հաղորդում է The Daily Mail-ը:

Թեքսասի բիոբժշկական հետազոտական ինստիտուտի վիրուսաբան Ռոբերտ Դեյվիի խոսքով՝ իրականացված հետազոտությունը հնարավորություն տվեց բացահայտել վիրուսի թույլ կողմը: Չնայած դրան՝  գիտնականների պնդմամբ, կպահանջվի երկուսից հինգ տարի այս դեղը շուկա դուրս բերելու համար: Բջիջը ախտահարելու համար վիրուսը պետք է թափանցի բջջային հյուսվածքների խորքը և տարածվի էնդոսոմների միջոցով: Գիտնականներին հաջողվել է պարզել այն ուղիները, որոնք վերահսկում են էնդոսոմների շարժումը բջիջներում: Ապացուցվել է, որ տետրանդինը կարողանում է շատ արդյունավետ կերպով փակել այդ ուղիները: Արդյունքում վիրուսը քայքայվում է եւ դուրս բերվում բջջից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել