• Latest news

Ծխելը կրկնապատկում է շագանակագեղձի քաղցկեղի կրկնվելու հավանականությունը

23 մարտի, 2015  10:49

Ծխելը կրկնապատկում է շագանակագեղձի քաղցկեղի կրկնվելու հավանականությունը բուժումից եւ վիրահատությունից հետո, պնդում են Բազելի համալսարանական հոսպիտալի գիտնականները:

Հետազոտության շրջանակներում գիտնականները 28 ամիս հետեւել են քաղցկեղով ախտահարված շագանակագեղձի հեռացման վիրահատություն անցած 7200 տղամարդու առողջությանը: Հետազոտվողների մեկ երրորդը ծխում էր նախկինում, եւս մեկ երրորդը շարունակում էր ծխել հետազոտության ընթացքում: Պարզվել է, որ շագանակագեղձի քաղցկեղի կրկնվելու հավանականությունը ընդհանուր առմամբ երկու անգամ ավելի բարձր է նրանց մոտ, ովքեր ծխում էին կամ շարունակում էին ծխել վերջին տաս տարիների ընթացքում:

Հետազոտության առաջատար հեղինակ բժիշկ Մալտե Ռիկեն նշել է, որ շագանակագեղձի քաղցկեղով պայմանավորված մահացության մակարդակը ամեն տեղ միեւնույնը չէ: Այս հանգամանքը կապված է նրա հետ, թե ինչքան են ծխում տվյալ երկրում: Այն երկրներում, որտեղ ծխողները շատ են, քաղցկեղի կրկնվելու հավանականությունը ավելի բարձր է, մահացության մակարդակը՝ նույնպես:

Այս հետազոտությունը, բժիշկների խոսքով, ցույց է տվել, որ ավելի լավ է ընդհանրապես չծխել: Սակայն, եթե տղամարդու մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, նա պետք է թողնի ծխելը՝ հաշվի առնելով, որ ծխախոտի բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա տեւում է տաս տարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել