• Latest news

Որ դիրքո՞վ է ճիշտ քնել

23 մարտի, 2015  23:38

Ո՞ր դիրքն է առավել արդյունավետ քնի համար: Ո՞ր դիրքով է ավելի լավ քնել, եթե ցանկանում եք քնի պակաս չունենալ:

Քնի խանգարման հայկական ասոցիացիայի ղեկավար, նեվրոպաթոլոգ Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ գոյություն չունեն «լավ» ու «վատ» դիրքեր: Այս ամենը ինդիվիդուալ է եւ կախված է մարդու յուրահատկություններից: Եթե մարդը առողջ է եւ քնի լուրջ խանգարումներ չունի, ապա պետք է, մասնագետների խոսքով, քնել այն դիրքով, որն իր համար հարմար է: Շատերը սիրում են քնել կողքի վրա, մյուսները՝ փորի կամ մեջքի, եւ բոլոր այս դիրքերն էլ ընդունելի են:

Սակայն, եթե մարդը տառապում է շնչառական խնդիրներով, նա պետք է հիշի, որ այս խնդիրներից շատերն էլ ավելի են սրվում, երբ մարդը մեջքի վրա է քնում: Խռմփոցը, ինչպես շատերը նկատել են, իսկապես վատթարանում է, երբ մարդը մեջքի վրա է քնում եւ գրեթե անցնում, եթե նա թեքվում է կողքի:

Ի դեպ՝ որոշ մարդիկ պնդում են, որ գրեթե չեն շարժվում քնի ընթացքում: Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ այս մարդկանց մեծամասնությունը սխալվում է, քանի որ քնի ընթացքում շարժվում են գրեթե բոլորը՝ շատ հազվադեպ բացառություններով: Միջին հաշվարկային մարդը մի գիշերվա ընթացքում 7-10 անգամ փոխում է իր դիրքը, պնդում է մասնագետը, եւ դա նորմալ է: Իսկ եթե մարդը արթնանում է նույն դիրքով, որով քնել է, բացառված չէ, որ նա մի քանի դիրք փոխելուց հետո նորից նույն դիրքն է ընդունել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել