• Latest news

Ինչպե՞ս է մեր իմունային համակարգը պաշտպանում օրգանիզմը տուբերկուլոզից

28 մարտի, 2015  22:38

Մարդու սպիտակ արյունային բջիջներ ներառող հյուսվածքների հատուկ մոդելի  միջոցով Օհայոյի համալսարանի մասնագետները ցույց են տվել, ինչպես է մեր իմունիտետը պաշտպանում տուբերկուլոզի լատենտաին կամ ախտանիշներ չունեցող տարբերակով տառապող մարդկանց օրգանիզմը ինֆեկցիայի ակտիվ դրսեւորումից: Մոդելը նաեւ ցույց է տալիս, ինչպես են տուբերկուլոզի որոշ միկոբակտերիաներ ճանապարհներ գտնում իմունային համակարգը շրջանցելու համար եւ ինչպես է թաքնված ինֆեկցիան վերածվում ակտիվ հիվանդության:

Իրենց հետազոտությունում գիտնականները մարդու բջիջներ են օգտագործել՝ իմունային ռեակցիայի մոդել ստեղծելու համար: Իսկ այդ ռեակցիան դրսեւորվում է նրանով, որ իմունային բջիջները հավաքվում են միկոբակտերաների կլաստերների շուրջ՝ գրանուլեմաներ ստեղծելով: Գիտնականներին հաջողվել է վերստեղծել գրանուլեմաների կառուցվածքը բակտերիալ բջիջները լատենտային տուբերկուլոզ ունեցող եւ չունեցող մարդկանց սպիտակ արյունային բջիջներին ավելացնելու միջոցով: Լատենտային ինֆեկցիա ունեցող մարդկանց բջիջները սկսում էին գրանուլեմաներ արտադրել վարակումից 4 օր անց, այնինչ վարակվածություն չունեցող մարդկանց իմունային բջիջներին ավելի շատ ժամանակ էր պետք՝ ավելի փոքր չափսերի գրանուլեմաներ արտադրելու համար:

Ինֆեկցիա չունեցող մարդկանց հյուսվածքների նմուշների համեմատ՝ լատենտային ինֆեկցիա ունեցող մարդկանց իմունային բջիջների ձեւավորած գրանուլեմաները ավելի արդյունավետ էին պայքարում տուբերկուլոզի դեմ: Մասնավորապես՝ ավելի մեծ քանակությամբ իմունային բջիջներ էին ակտիվացել, եւ այդ բջիջներն ավելի վստահ էին վերահսկում բակտերիալ վտանգները: Դրանք մի քանի պաշտպանիչ սպիտակուց էին ստանում, որոնք կարեւոր են իմունային ռեակցիայի համար:

Սակայն իմունային բջիջների ակտիվության բարձր մակարդակը իր բացասական կողմերն էլ ունի: Տւոբերկուլյոզի միկոբակտերիաները այնպիսի գեներ են ակտիվացնում, որոնք թույլ են տալիս դրանց ադապտացվել, ազդել նյութափոխանակության վրա՝ երկարատեւ գոյության պայմաններ ստեղծելով:

«Այս հետազոտությունը կարող է օգնել հասկանալ, ինչպես է լատենտային ինֆեկցիա ունեցող մարդկանց մոտ աճում հիվանդության հետագա ակտիվացման հավանականությունը», - նշում է հետազոտության առաջատար հեղինակ Լարրի Շլեզինգերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել