• Latest news

Օրական 9 ժամից ավել քնելը վնասակա՞ր է առողջության համար

29 մարտի, 2015  11:17

Քնի պակասը (օրական 5-6 ժամից քիչ) շատ վտանգավոր է առողջության համար, քանի որ ավելի հավանական է դարձնում որոշ հիվանդությունների զարգացումը: Սակայն երկարատեւ քունը եւս օգտակար չէ, նշում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք օրական 9 ժամից ավել են քնում (10-11 ժամ) նույնպես գտնվում են ռիսկի խմբում, քանի որ մի շարք հիվանդությունների զարգացումը կրկին ավելի իրական է դառնում: Սակայն ինչու է դա այդպես, պարզ չէ:

Ինչպես նշում է մասնագետը, եթե երկարատեւ քնի եւ որոշ հիվանդությունների միջեւ կապն արդեն ապացուցված է, ապա դեռեւս հայտնի չէ այդ կապի մեխանիզմը: Երկարատեւ քունը հիվանդությունների պատճա՞ռ է թե ախտանիշ: Բացառված չէ, որ եթե մարդը երկար է քնում եւ ոչ մի կերպ չի կարողանում քունն առնել, իսկ ցերեկն էլ քնկոտ է, դա կարող է բուժման կարիք ունեցող որեւէ հիվանդության ախտանիշ լինել:

Հիշեցնենք, որ վերջերս Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, որոնք օրական 8 ժամից ավել են քնում, ավելի են հակված ինսուլտ ստանալու: Սակայն այս պարագայում եւս դեռ հայտնի չէ, արդյոք երկարատեւ քունը սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ է թե հետեւանք:

Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ քնի օպտիմալ տեւողությունը չափահաս մարդու համար կազմում է 6-8 ժամ, ընդ որում՝ նախընտրելի է քնել գիշերը, այլ ոչ ցերեկը, եւ բավականաչափ պետք է քնել ամեն օր, այլ ոչ թե փորձել քունն առնել հանգստյան օրերին:

Եթե դուք քնի խանգարումներ ունեք, ահա մի քանի խորհուրդ, որոնք կարող են օգնել հաղթահարել այդ խնդիրները: Եթե դրանք էլ չեն օգնում, հավանաբար, մասնագետի դիմելու կարիք կա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել