• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր քնի պակասը

13 մարտի, 2015  13:50

Քնի պակասը՝ այն էլ երկարատեւ պակասը, ոչ միայն մարդուն ավելի նյարդային է դարձնում, այլ նաեւ կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա՝ մի շարք խնդիրներ առաջ քաշելով, նշում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի ղեկավար, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը:

Այսօր նշվող  Քնի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին մասնագետը նշել է, որ շատերը ուշադրություն չեն դարձնում քնի խանգարումներին, չեն դիմում բժշկի՝ չնայած նրան, որ քնի խանգարումները ցանկացած այլ խանգարումներից պակաս վտանգավոր չեն:

Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել քնի խանգարումը.

- Կարող են սրվել սիրտ-անոթային հիվանդությունները, եթե հիվանդը լիարժեք չի քնում եւ չի հանգստանում: Քնի խանգարումների դեպքում կարող է սրվել նաեւ սրտի նոր հիվանդությունների զարգացման, շաքարային դիաբետի առաջացման եւ զարկերակային բարձր ճնշման հնարավորությունը:

- Նեւրոտիկ խանգարումները եւս քնի մշտական պակասի արդյունք են

- Դեպրեսիան: Քնի մշտական պակաս ունեցող մարդու տրամադրությունը սովորաբար լավը չի լինում, ինչն էլ վատթարացնում է կյանքի որակը: Ավելին՝ քնի մշտական պակասը կարող է հանգեցնել նաև դեպրեսիվ խանգարումների:

- Ավելորդ քաշ: Առողջ սնունդը օգնում է պահպանել նորմալ քաշը, այնինչ քնի պակասը, վատթարացնելով մարդու ընդհանուր ինքնազգացողությունը, կարող է նաեւ նպաստել նյութափոխանակության տեմպերի անկմանը՝ ավելորդ քաշի պատճառ դառնալով:

Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ քնի պակասը կարող է առօրյա կյանքում նաեւ մի շարք այլ խնդիրների պատճառ դառնալ: Եթե մարդը քնի պակաս ունի, նրա արդյունավետությունը աշխատանքի ընթացքում (ինչպես նաև համալսարանում, դպրոցում եւ այլն) նկատելի նվազում է, ինչը կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել:  Քնի պակասը անդրադառնում է նաեւ անձնական հարաբերությունների վրա: Քնկոտ և նյարդայնացած մարդը լավագույն զուգընկերը չէ: Բացի այդ՝ քնի քրոնիկ պակասը երբեմն ամուսնալուծությունների պատճառ է դառնում:

Բոլոր վերոնշյալ խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ուշադիր լինել եւ քնի խանգարումների դեպքում դիմել մասնագետի: Բանախոսը նաեւ հիշեցնում է Քնի միջազգային օրվա այս տարվա կարգախոսը՝ «Որակյալ քուն՝ առողջության եւ երջանկության գրավական»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է