• Latest news

Ամեն հինգերորդ 11 տարեկան աղջիկը դիետա է պահել

31 մարտի, 2015  18:42

11 տարեկան աղջիկների քսան տոկոսն առնվազն մի անգամ որեւէ տեսակի դիետա է  պահել: Այս մասին են վկայում Իրավահավասարության հարցերով բրիտանական կառավարական բյուրոյի կողմից իրականացված փորձարկման արդյունքները:

Բյուրոյի աշխատակիցների կողմից իրականացված հարցումները ցույց են տվել, որ աշակերտուհիների մեծամասնությունը համոզված է, որ այժմ գնահատվում է կնոջ արտաքին տեսքը միայն, այլ ոչ կրթությունն ու գիտելիքները: Այդ պատճառով աղջիկները ձգտում են ոչ թե լավ սովորել, այլ լավ տեսք ունենալ:

Ավելին՝ պարզվել է, որ ամեն 6-րդ աշակերտուհին խուսափում է բուժհաստատություներ այցելելուց  սեփական արտաքին տեսքից դժգոհելու պատճառով: Ընդ որում՝ 5-11 տարեկան ամեն 5-րդ աղջիկը արդեն փորձել է դիետա պահել՝ նիհարելու եւ ավելի լավ տեսք ունենալու համար: Սակայն, միաժանակ հարկ է նշել, որ իրենց արտաքին տեսքից դժգոհ աղջիկները սպորտով չեն զբաղվում: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, 7-21 տարեկան աղջիկների 23 տոկոսը չի զբաղվում սպորտով, քանի որ ամաչում է իր կազմվածքից, շատերն էլ նաեւ մտածում են, որ քրտնելը շատ տգեղ երեւույթ է:

Սեփական մարմնից մշտական դժգոհությունը, սխալ պատկերացումները գեղեցկության մասին կանանց եւ աղջիկների շրջանում իսկական համաճարակի են վերածվել, ինչը նպաստում է բազմաթիվ հոգեբանական խնդիրների ի հայտ գալուն: Բարդույթները կարող են նաեւ վտանգավոր վարքագծի պատճառ դառնալ՝ հանգեցնելով թմրանյութերի, ախորժակը վերահսկելու նպատակով ծխելու, ինչպես նաեւ մի շարք այլ վտանգավոր դիետաների:

Հոգեբանները նշում են նաեւ, որ չափահաս մարդկանց 90 տոկոսը ցանկանում է փոխել կնոջ գեղեցկության մասին գոյություն ունեցող պատկերացումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել