• Latest news

Բրիտանիայում սկսել են արհեստական ենթաստամոքսային գեղձի նախատիպ օգտագործել

1 ապրիլի, 2015  12:54

Մեծ Բրիտանիայում հավանություն են տվել արհեստական ենթաստամոքսային գեղձի օգտագործմանը: Այն նախատեսված է շաքարային դիաբետով տառապողների համար, հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:

MiniMed 640g սարքը իր աշխատանքի ընթացքում կրկնօրինակում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը: Դրա սենսորները զգայուն են արյան մեջ շաքարի պարունակության մակարդակի նվազման նկատմամբ եւ հուշում են օրգանիզմին, որ պետք է ինսուլին արտադրել:  Այսպիսով, սարքավորումը կարող է կանխարգելել դիաբետ ունեցողների համար մեծ վտանգ ներկայացնող հիպոգլիկեմիկ նոպաները: Ընդ որում՝ սարքավորումը արդյունավետ է դիաբետի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ տիպ ունեցող հիվանդների դեպքում:

Բժիշկների խոսքով՝ £2,995 արժողությամբ սարքավորումը կարող է կանխել 4 հիպոգլիկեմիկ նոպա 5-ից: Նշենք, որ նմանատիպ նոպաների ժամանակ արյան մեջ շաքարի պարունակությունը նվազում է մինչեւ ճգնաժամային ցուցանիշներ: Այս նոպաները կարող են դիաբետիկ կոմայի եւ նույնիսկ մահվան պատճառ դառնալ: Շատ հաճախ այս նոպաները տեղի են ունենում գիշերը: Արտադրողները պնդում են, որ այս սարքավորումը կարող է հատկապես օգտակար լինել առաջին տիպի դիաբետ ունեցող այն մարդկանց համար, որոնք հաճախ են բախվում արյա մեջ շաքարի պարունակության մակարդակի անկման հետ՝ առանց տեսանելի ախտանիշների:

Սարքավորումն արդեն կլինիկական փորձարկումներ է անցել Մեծ Բրիտանիայում, եւ այժմ բժիշկները խորհուրդ են տալիս այն դիաբետի ծանր տարբերակներով տառապող մարդկանց: Լոնդոնի արքայական քոլեջի  բժիշկ Պրատիկ Չուդխարիի ավելի քան 20 հիվանդ արդեն օգտագործում են այս սարքավորումը եւ շատ գոհ են, քանի որ այժմ կարող են հանգիստ քնել եւ չանհանգստանալ:

Բուժաշխատողների խոսքով՝ այս սարքավորումը մեծ առաջընթաց է լիարժեք արհեստական ենթաստամոքսային գեղձի ստեղծման ճանապարհին: Այդպիսի սարքավորման կարիք ունեն հազարավոր հիվանդներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել