• Latest news

Յուրաքանչյուր երկրորդ մարդ սիրտ-անոթային հիվանդություն ունի. մեկնարկել է ՀՀ սրտաբանների վեհաժողովը

15 ապրիլի, 2015  11:20

Հայաստանում ընդհանուր մահացության մոտ 80 տոկոսի պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են, մասնավորապես, սիրտ-անոթային եւ օնկոլոգիական հիվանդություններն ու շաքարային դիաբետը: Այսօր ամեն երկրորդ մարդ սիրտ-անոթային հիվանդություն ունի: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ Երեւանում մեկնարկած սրտաբանների 10-րդ հոբելյանական վեհաժողովում իր ողջույնի ելույթում:

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդացությունը մոտ 70 տոկոսով աճել է, եւ դա լուրջ մարտահրավեր է սրտաբանների համար: Մյուս կողմից, վերջին տարիներին սրտաբանությունը Հայաստանում, նախարարի խոսքով, մեծ քայլերով զարգացել է եւ այսօր այն բարձր մակարդակի վրա է:

Այսօր, ապրիլի 15-ին Երեւանում մեկնարկել է սրտաբանների 10-րդ հոբելյանական վեհաժողովը՝ «Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման եւ կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, վեհաժողովի ժամանակ ներկայացվելու են սրտաբանության արդի խնդիրներին վերաբերվող զեկույցներ, դասախոսություններ եւ գիտական աշխատանքներ, որոնց մեջ կարեւոր դեր են զբաղեցնում սրտի իշեմիկ հիվանդության եւ զարկերակային գերճնշման բուժման եւ կանխարգելման նորագույն մոտեցումները: Մեծ ուշադրություն է հատկացվելու նաեւ մետաբոլիկ համախտանիշին, որը նույնպես շատ արդիական խնդիր եւ սիրտ-անոթային հիվանդությունների բավական լուրջ ռիսկի գործոն է:

Վեհաժողովին, սրտաբանի խոսքով, մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից ժամանած սրտաբաններ, ինչպես նաեւ ընտանեկան բժիշկներ, որոնք նույնպես մեծ դեր են խաղում սիրտ-անոթային հիվանդությունների բուժման եւ կանխարգելման գործում:

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սրտաբանների վեհաժողովները Հայաստանում երկու տարին մեկ են տեղի ունենում, եւ երկրի մասնագետները վեհաժողովների ժամանակ հավաքվում եւ քննարկում են, թե ինչի են հասել վերջին երկու տարիների ընթացքում եւ ինչ ծրագրեր ունեն՝ ապագայի համար:

Բացի այդ, վեհաժողովի ժամանակ մասնակիցներին է հանձնվելու հինգ հատորից բաղկացած ապացուցողական սրտաբանության մասին մատենաշարի վերջին՝ հինգերերդ հատորը: Մատենաշարը, սրտաբանի խոսքով, ընդգրկում է վերջին տարիներին ապացուցողական սրտաբանության ոլորտի բոլոր նորությունները եւ մոտեցումները, եւ այն անվճար հանձնվելու է առաջին օղակի բժիշկներին:

Վեհաժողովի մասնակիցները ստանալու են նաեւ սրտի իշեմիկ հիվանդության վարման նոր ուղեցույցը եւ թեզիսների ժողովածուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել