• Latest news

3-4 ժամ տեւողությամբ հավելյալ քունը կարող է օգնել վերականգնել հիշողությունը

27 ապրիլի, 2015  11:49

3-4 ժամ տեւողությամբ հավելյալ քունը ընդամենը երկու օրվա ընթացքում  վերականգնում էր հիշողությունը փորձարկման ենթարկված ճանճերի մոտ, որոնք գտնվում էին Ալցհեյմերի հիվանդությանը մոտ վիճակում, պնդում են Սենթ-Լուիսի Վաշինգթոնյան համալսարանին կից բժշկական դպրոցի գիտնականները:

Այս բացահայտման արդյունքները շատ կարեւոր են մարդու համար, քանի որ նեյրոնային մեխանիզմները, որոնք կարգավորում են քունը ճանճերի մոտ, նման են մարդու նույն այդ մեխանիզմներին:

Փարձարկման շրջանակներում գիտնականները վերականգնել են մի խումբ ճանճերի հիշողությունը՝ օգտագործելով քնի տեւողությունը երկարացնող երեք մեթոդներից մեկը:  Ուսումնասիրելով այս ճանճերին՝ գիտնականները փորձել են ազդել դրանց հիշողության վրա՝ անջատելով հիշողության գեները: Որոշ ճանճերի մոտ գենի անջատումը հանգեցրեց այնպիսի իրավիճակի զարգացմանը, որը նման էր Ալցհեյմերի ախտանիշներին: Մյուս ճանճերի մոտ հիշողության գենի դեակտիվացիան դժվարացրեց ուղեղի՝ հիշողությունը կոդավորող նոր միակցությունների ձեւավորումը: Երրորդ խմբում այդ գենի կասեցումը նշյալ համակցություններն անփոփոխ թողեց:

Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ հավելյալ քունը կարող է օգնել հաղթահարել այս խնդիրները, նշում է նյարդակենսաբանության պրոֆեսոր Պոլ Շաուն (Paul Shaw): Բայց ցանկալի արդյունքը ստանալու համար դա պետք է լինի քնի ճիշտ տեսակը, իսկ գիտնականներն առայժմ չգիտեն, ինչպես մարդու մոտ ապահովել այդպիսի քուն:

Անկախ քնի տեւողությունը երկարացնող մեթոդներից՝ 3-4 ժամ հավելյալ քունը ընդամենը երկու օրվա ընթացքում վերականգնում էր ճանճերի հիշողությունը: Եթե նմանատիպ որեւէ միջոց գտնվի, որը կարող է նույն արդյունքն ապահովել նաեւ մարդկանց դեպքում, արդյունքները դժվար կլինի թերագնահատել:

Քունը ամրապնդում է կարեւոր հիշողությունները կոդիֆիկացնող ուղեղի բջիջների միջեւ կապը եւ նվազեցնում այն միակցությունների քանակը, որոնք կոդավորում են անօգուտ ինֆորմացիան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել