• Latest news

Գիտնականները մանկական ասթմայի բուժման նոր մեթոդ են գտել

27 ապրիլի, 2015  22:42

Մանկական ասթմայի բուժումը դեպքերի 40-70 տոկոսում արդյունավետ չէ: Սակայն Cincinnati Children’s Hospital-ի գիտնականները նոր միջոց են գտել, որը օգնում է պարզել, ինչքանով է արդյունավետ կորտիկոստերոիդների միջոցով բուժումը:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Journal ofAllergy and Clinical Immunology ամսագրում: Գիտնականները ասթմայով տառապող 5-18 տարեկան 57 երեխա են հետազոտել: Կորտիկոստերոիդներ շնչելուց 18-24 ժամ հետո հետազոտվողներից վերին շնչառական ուղիների նմուշ են վերցրել՝ պարզելու համար, ինչպես են փոխվել գեները բուժումից հետո և արդյոք բուժումն արդյունավետ էր:

Այսպիսով, գիտնականները 31 գեն են գտել, որոնց գործառույթներն այլ էին՝ առողջ մարդկանց գեների համեմատ: 5-ը այս գեներից կարող էին կանխատեսել բուժման արդյունավետությունը: Գիտնականները հետազոտել են հիվանդների մեկ այլ խմբի նույն այդ գեները և պարզել, որ այն մարդկանց մոտ, որոնց դեպքում բուժումն արդյունավետ էր, այս գեները ավելի ակտիվ էին, քան այն մարդկանց մոտ, որոնց բուժումն արդյունավետ չէր:

Այնուհետև գիտնականները մեկ այլ գեն են ուսումնասիրել՝ VNN-1, որը օգնեց պարզել, ինչու որոշ դեպքերում բուժումն արդյունավետ չէ:  Պարզվեց, որ այս գենը կապված է հավելյալ բորբոքային հիվանդությունների հետ (ասթմայից բացի):

Կան մի շարք դեղեր, որոնք ազդում են VNN-1 գենի վրա, և այդ դեղերը կարող են օգնել բուժել կորտիկոստերոիդների նկատմամբ կայուն ասթման:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել