• Latest news

Վիտամին C-ն կարող է օգնել պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից

4 մայիսի, 2015  13:46

Վիտամին C-ն կարող է օգնել պաշտպանել ամռանը մաշկը ուլտրմանուշակագույն ճառագայթների ազդեցությունից, նշում է փորձագետ-դիետոլոգ Ժակլին Նելսոնը Մեծ Բրիտանիայից:

Նրա խոսքով՝ վիտամին C-ն հակաօքսիդանտ հատկություններ ունի, որոնք օգնում են պայքարել բջիջների՝ ազատ ռադիլկաների կողմից վնասվելու դեմ: Ազատ ռադիկալները ձեւավորվում են մաշկի մեջ տոքսինների պատճառով՝ ծխելու, միջավայրը աղտոտող նյութերի, ինչպես նաեւ արեւի լույսի ազդեցության եւ դրանում պարունակվող ուլտրամանուշակագույն ճառագայթների պատճառով: Վիտամին C-ում պարունակվող հակաօքսիդանտները կարող են ռեգեներացնել նաեւ այլ հակաօքսիդանտներ, ինչպիսին են վիտամին E-ն՝ մաշկի համար հավելյալ պաշտպանություն ապահովելով:

Վիտամին C-ն նաեւ կարող է շատ օգտակար լինել, եթե Դուք այրվածք եք ստացել արեւից, կամ էլ ենթարկվել եք մոծակների հարձակման, նշում է Ժակլին Նելսոնը: Այս վիտամինը նաեւ նպաստում է վերքերի ապաքինմանը եւ կարող է կանխարգելել արեւի տակ երկար գտնվելու հետեւանքները, որոնք տեսականորեն կարող են քաղցկեղի հանգեցնել:

Այս վիտամինը նաեւ կենսական նշանակություն ունի կոլագենի սինթեզի համար: Կոլագենը մեր օրգանիզմի հիմնական սպիտակուցներից է, մեր հյուսվածքների, ինչպես նաեւ հոդերի, ջլերի, ատամների, արյունատար անոթների, աչքերի ու սրտի հիմնական բաղադրիչը: Վիտամին C-ն անհրաժեշտ է օրգանիզմում կոլագեն ստեղծող ռեակցիայի սկզբնավորման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել