• Latest news

69 տարեկան հասակում մահացել է արհեստական սիրտ ունեցող երկրորդ մարդը

4 մայիսի, 2015  22:35

69 տարեկան մարդը, որը երկրորդն է, ով արհեստական սիրտ ստացավ, մահացել է Ֆրանսիայում արյան շրջանառության անբավարարությունից:

Տղամարդը մահացել է մայիսի 2-ին, սակայն նրա մահվան մասին լուրը հայտն ի է դարձել մայիսի 4-ին: Մահվան նախօրեին տղամարդը հոսպիտալացվել է Նանտ քաղաքի հիվանդանոց:

«Այս պահին Carmat ընկերությունը (որը արհեստական սրտեր է արտադրում), զբաղվում է պրոտեզի ուսումնասիրմամբ՝ հիվանդի մահվան պատճառը պարզելու եւ արհեստական սրտի մյուս սեփականատիրոջ ավտանգությունը ապահովելու համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:

Արհեստական սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունն իրականացվել է 2013 թվականի դեկտեմբերին, սակայն 76-ամյա տղամարդը, որին փոխպատվաստվել էր սիրտը, մահացել է 2.5 ժամ անց:

2014 թվականի ամռանը 900 գրամ քաշով սիրտը փոխպատվաստվել էր 68-ամյա մի հիվանդի: Կես տարի անց տղամարդը կարողացավ վերադառնալ նորմալ կյանքի եւ նույնիսկ հեծանիվ քշել:

2015-ի ապրիլին հայտնի դարձավ արհեստական սրտի փոխպատվաստման երրորդ հաջող վիրահատության մասին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել