• Latest news

3 հիվանդություն, որոնցով կարելի է վարակվել ընտանի կենդանիներից

17 մայիսի, 2015  17:46

Տանը որեւէ կենդանի՝ շուն կամ կատու պահելը դրական շատ կողմեր ունի՝ օգնելով ազատվել սթրեսից: Դրա հետ մեկտեղ, սակայն, կան հիվանդություններ, որոնցով կարելի է վարակվել չորքոտանի ընկերներից: Նշենք, որ այս հիվանդությունները կարելի է կանխարգելել պատվաստման, ինչպես նաեւ կենդանու ճիշտ խնամքի միջոցով:

Տոկսոպլազմոզ

Այս հիվանդության հարուցիչն է Toxoplasma gondii-ն՝ աշխարհում ամենատարածված մակաբույծներից մեկը: Ուժեղ իմունիտետով մարդը կարող է եւ չզգալ վարակումը, սակայն թույլ իմունիտետով մարդկանց, հղի կանանց եւ փոքր երեխաների դեպքում հիվանդությունը շատ վտանգավոր է: Հայտնվելով հղի կնոջ օրգանիզմում՝ այն կարող է լուրջ վնաս հասցնել պտղին, ինչից հետո երեխայի մոտ հնարավոր են դեֆեկտներ:

Սալմոնելա

Այս հիվանդությունը ախտահարում է աղեստամոքսային համակարգը: Ինքը կենդանին, որը վարակված է այս բակտերիայով, կարող է եւ հիվանդության ախտանիշներ չունենալ, սակայն մարդու օրգանիզմում հայտնված այս բակտերիան փորլուծություն, սրտխառնոց, բարձր ջերմություն, ինչպես նաեւ մի շարք այլ ախտանիշներ է առաջացնում:

Որքին

Այս հիվանդությամբ հիմնականում վարակվում են կատուներից եւ շներից: Հիվանդության պատճառը սնկի տեսակն է, որի պատճառով մաշկի վրա կարմիր բծեր են ի հայտ գալիս: Հիվանդությունը շատ վարակիչ է եւ վարակվելու համար հերիք է ընդամենը շոյել հիվանդ կենդանուն կամ դիպչել նրա վերքերին:

Որքինը բուժում է համապատասխան քսուկի միջոցով, սակայն նախընտրելի է, որ այն նշանակի բժիշկը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել