• Latest news

Արհեստական վիտամինների ավելցուկը կարող է հանգեցնել քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների

21 մայիսի, 2015  11:43

Շատ մարդիկ սխալմամբ կարծում են, որ շատ վիտամիններ ընդունելն օգտակար է, սակայն University of Colorado Cancer Centre-ի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վիտամինների ավելցուկը օրգանիզմում կարող է հանգեցնել քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների ի հայտ գալուն:

Բժիշկ Թիմ Բյերսը վերոնշյալ կենտրոնից նշեց, որ դեռեւս հայտնի չէ, ինչու է դա տեղի ունենում, սակայն փաստը մնում է փաստ. այն մարդիկ, ովքեր չարաշահում են վիտամինները, բախվում են քաղցկեղի վտանգի հետ:

Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ շատ միրգ ու բանջարեղեն օգտագործող մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով:Հետագայում, սակայն, պարզվեց, որ դրանց փոխարինող արհեստական վիտամինները օրգանիզմի վրա որեւէ դրական ազդեցություն չունեն:

Հետազոտություններից մեկը ցույց տվեց, որ ֆոլաթթուն ոչ միայն չի նվազեցնում  աղեստամոքսային համակարգում պոլիպների քանակը, այլ ճիշտ հակառակը:

Ինչպես նշում է բժիշկ Բյերսը, այս ամենը չի նշանակում, որ պետք է զգուշանալ վիտամիններից ու միներալներից: Դրանց ճիշտ չափաբաժինը կարող է շատ օգտակար լինել, սակայն շատ ավելի օգտակար են բնական վիտամինները: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել