• Latest news

Առողջապահության նախարարը մեկնել է Սոֆիա` տարածաշրջանային համաժողովի

26 մայիսի, 2015  11:39

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Բուլղարիա` մասնակցելու Սոֆիայում մայիսի 27-ից 29-ն անցկացվող վերարտադրողական եւ սեռական առողջության խնդիրներին վերաբերող տարածաշրջանային համաժողովին:

Միջոցառմանը մասնակցելու են նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ` Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից: Համաժողովի ընթացքում կքննարկվեն վերարտադրողական եւ սեռական առողջության ներդրման ոլորտում առողջապահական բնույթի անհավասարությունների վերացման եւ կայուն զարգացման նպատակների հասանելիության, համընդհանուր առողջապահական ծածկույթի համատեքստում ինտեգրված սեռական եւ վերարտադրողական առողջապահական ծառայությունների ներդրման, առողջության խթանմանը եւ հիվանդությունների կանխարգելմանը վերաբերող հարցեր:

Մեր հանրապետությունում մարդու վերարտադրողական առողջությունը եւ դրա հետ կապված հարցերը դասվում են կառավարության գերակա խնդիրների եւ իրականացվող քաղաքականության առաջնահերթությունների շարքին: Ուստի շատ կարեւոր է այս ոլորտում ուսումնասիրել համաշխարհային փորձը, մոտեցումներն ու ձեռքբերումները, մշակել համատեղ աշխատանքի ծրագրեր:

Եվրոպական տարածաշրջանի առողջապահության բնագավառի բարձրաստիճան ներկայացուցիչները համաժողովում կքննարկեն կարեւորագույն այդ ոլորտի խնդիրները:

Համաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից` Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Բուլղարիայի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել