Ծախսելով ավելի քան 50000 դոլար արտամարմնական բեղմնավորման վրա (ԱՄԲ), բրիտանացի զույգը՝ Մարկ եւ Սյուզաննա Հարպերները, հաջողությամբ կիրառեցին անսովոր բուժման մի ձեւ՝ ձվի դեղնուցի օգնությամբ:
Ամորձու քաղցկեղի բուժումից հետո Մարկի օրգանիզմը այլեւս չէր կարող սպերմատոզոիդներ արտադրել, եւ զույգը որոշել է բեղմնավորման համար դիմել արհեստական մեթոդի: Այս գործընթացը չի հաջողվել, չնայած նրանք երեք անգամ փորձել են ԱՄԲ կատարել: Թեստերը ցույց են տվել, որ Սյուզաննայի իմունային համակարգն արտադրում է քիլլեր- բջիջներ, որոնք հարձակվում են սաղմի վրա:
Բոլոր անհաջող փորձերից հետո CARE Fertility Nottingham կազմակերպությունը, որտեղ բուժում էին ստանում Հարպերները, նրանց անսովոր բուժում է առաջարկել: Սյուզաննային բուժել են ինտրալիպիդի՝ հավի ձվի դեղնուցի եւ սոյայի յուղի խառնուրդի միջոցով: Տեսականորեն այս համակցության մեջ պարունակվող ճարպաթթուները խանգարում են քիլլեր բջիջներին, ինչը կարող է հանգեցնել հաջող հղիության, տեղեկացնում է Fox News-ը։
Ի ուրախություն զույգի, այս բուժումը իրենց ԱՄԲ ութերորդ փորձի հետ համատեղ հաջողվել է: Նրանց դուստրը՝ Լիբբին, ծնվել է 2009 թվականի դեկտեմբերին: Սյուզաննան առաջիններից մեկն է եղել Մեծ Բրիտանիայում, ով նման բուժում է ստացել:
Երբ ամուսինները կրկին որոշել են երեխա ունենալ, նրանք նորից դիմել են դեղնուցի միջոցով բուժմանը: Այս անգամ ԱՄԲ-ի չորրորդ փորձ ն էհաջողվել, եւ նրանց դուստր Կոննին ծնվել է 2013 թվականի դեկտեմբերին:
«Եւ այդ ամենը ձվի դեղնուցի շնորհիվ»,- ասել է Սյուզաննան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր