• Latest news

Երևանի բժշկական համալսարանում տեղի ունեցավ ուսանողների և երիտասարդ բժիշկների սիմպոզիում

1 հուլիսի, 2015  20:33

Հուլիսի 1-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ուսանողների և երիտասարդ գիտնականների սատելիտային սիմպոզիում: Միջոցառումը  կազմակերպվում է 4-րդ բժշկական համագումարի շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցել են Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի նախագահ Մերի Փափազյանը, Ամերիկայի բժշկական քոլեջների ասոցիացիայի (GHLO) ղեկավար Ջենի Սամանը, Հարվարդի համալսարանի ասիստենտ-պրոֆեսոր Արա Նազարյանը, Քլիվլենդի կլինիկայի նյարդավիրաբուժական անեսթեզիոլոգիայի բաժանմունքի պետք Ռաֆի Ավիցյանը:

Հրավիրված զեկուցողները պատմել են հետդիպլոմային կրթության նոր միտումների, ինչպես նաև ուսանող բժիշկներին՝ նրանց երկրից դուրս տրամադրվող աջակցության մասին: Բացի այդ՝ օտարերկրա մասնագետները կիսվեցին գրանտ ստանալու համար հայտի հաջող լրացման, ինչպես նաև բժշկական գյուտերի ստեղծման և դրանց պատենտավորման փորձով:

Սիմպոզիումի երկրորդ մասի ընթացքում  ելույթ ունեցան երիտասարդ գիտնականներն ու ուսանողները Հայաստանից ու ՌԴ-ից: Բարձրացվել էին այնպիսի թեմաներ, ինչպիսին են չոր աչքի համախտանիշը, արտարգանդային բեղմնավորումը, հղիության ընդհատման իմունոլոգիական պատճառները, նարկոզի օգտագործման կլինիկական էֆեկտները և այլն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել