• Latest news

Մոսկվացի բժիշկը շողացող առիթմիայի բուժման նոր մեթոդ է ներկայացրել՝ սառեցում

3 հուլիսի, 2015  22:41

Շողացող առիթմիայի բուժման ամենավերջին թրենդը՝ սառեցման մեթոդը, 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում կազմակերպված կարդիովասկուլյար վիրաբուժությանը նվիրված սիմպոզիումի ընթացքում ներկայացրեց Մոսկվայի կանխարգելիչ բժշկության միջամտողական առիթմոլոգիայի բաժանմունքի պետ Կարապետ Դավթյանը:

Ինչպես նշեց նա NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, այս պրոցեդուրան շատ արդյունավետ է, ավելի քիչ հետվիրահատական բարդացումներ է ենթադրում, ինչպես նաեւ այն շատ հեշտ է յուրացնել: Միակ խնդիրը, որն այսօր շատ արդիական է Հայաստանում՝ վիրահատության արժեքն է, սակայնԿ. Դավթյանը հույս հայտնեց, որ դրա արժեքը կնվազի մասսակայն կիրառման դեպքում, ինչպես դա տեղի է ունեցել մինչ օրս կիրառվող բոլոր տեխնոլոգիաների դեպքում:

Իր զեկույցում ռուսաստանցի մասնագետը նշեց, որ նախասրտերի շողացումը շատ արդիական խնդիր է ամբողջ աշխարհում, եւ, եվրոպական բժիշկների գնահատականով, այս հիվանդությունը մոտակա տասնամյակների ընթացքում էլ ավելի տարածված է դառնալու:

Նրա խոսքով՝ այսօր այս հիվանդության բուժման առավել տարածված մեթոդը թոքերի երակների կետային մեկուսացումն է: Սակայն այն իր թերություններն ունի: Մասնավորապես, կարող է թոքերի անոթների ստենոզ առաջանալ:

«Կրիոպրոցեդուրան ստեղծվել է 2012-ին՝ որպես ռադիոալիքային աբլյացիայի ալընտրանք», - պատմեց Կ. Դավթյանը: Այն արվում հեեւյալ կերպ՝ հաղորդիչը մտցվում է երակի մեջ, դրանով անցկացվում է բալոնը, կոնտրաստ է մուտք արվում, ինչից հետո սառեցում է սկսվում:

Այս պրոցեդուրայի անցկացման փորձի առկայության դեպքում դրա արդյունավետությունը կարող է 90 տոկոս կազմել: Հիմնական թերությունը դիաֆրագմալ նյարդի պարալիչն է: Այս նյարդն անցնում է թոքերի անոթների կողքով, սակայն այս հարցը լուծվում է դիաֆրագմալ նյարդի ստիմուլյացիայի միջոցով:

Կ. Դավթյանը պատմեց, որ իր ներկայացրած ինստիտուտում այս մեթոդը սկսել է կիրառվել մեկ տարի առաջ, մեկ տարվա ընթացքում 154 պրոցեդուրա է իրականացվել՝ նայեւ այն հիվանդներին, որոնց նախապես ռադիոալիքային աբլյացիա է արվել, եւ արդյունքները  տպավորիչ են:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել