• Latest news

Տետրիսը կարող է օգնել ազատվել հետապնդող հիշողություններից

7 հուլիսի, 2015  10:41

Ճանաչված տետրիս խաղը կարող է օգնել ազատվել տհաճ ու հետապնդող հիշողություններից` դրանով իսկ նվազեցնելով հետտրավմատիկ սթրեսային խախտումների հավանականությունը, նշում են բրիտանացի գիտնականները:

Հատկապես օգտակար է այս խաղը այն մարդկանց համար, որոնք որեւէ սթրեսային ու տրավմատիկ իրադարձություն են վերապրել եւ այժմ չեն կարողանում ազատվել դրա հետ կապված հիշողություններից:

Իրենց հետազոտության սկզբում գիտնականները բոլոր կամավորներին 12 րոպե տեւողությամբ ֆիլմ ցուցադրեցին, որը պարունակում էր բազմաթիվ տհաճ տեսարաններ` ծովում խեղդվող տղամարդ, մեքենայի տակ ընկած երեխա: Ֆիլմը դիտելուց 24 ժամ անց կամավորների կեսին կրկին ցույց են տվել այդ ֆիլմի կադրերը` հիշողություններն ակտիվացնելու համար:

Այնուհետեւ տաս րոպե շարունակ փորձագետները օգնում էին կամավորներին մոռանալ տհաճ տեսարանները հատուկ վարժությունների միջոցով, դրանից հետո մարդիկ եւս 12 րոպե տետրիս են խաղացել: Վերահսկիչ խմբում կամավորները բավարարվում էին մոռանալու հետ կապված վարժություններով,  եւ հետագա 12 րոպեանոց լռությամբ:

Հաջորդ շաբաթվա ընթացքում փորձարկման բոլոր մասնակիցները օրագիր էին վարում որտեղ ֆիքսում էին բոլոր բացասական հիշողությունները` տհաճ կադրերի հետ կապված: Պարզվեց, որ ան մարդիկ, որոնք տետրիս էին խաղում, հետագայում ավելի հազվադեպ էին բախվում տհաճ հիշողությունների հետ` այն մարդկանց համեմատ, որոնք նախընտրում էին լռության մեջ նստել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է