• Latest news

Գո՞հ են արդյոք սահմանափակ կարողություններով մարդիկ Երեւանում գործող հատուկ ավտոբուսներից

30 հուլիսի, 2015  21:05

Երեւանում այս պահին աշխատում են չորս ավտոբուսներ, որոնք նախատեսված են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Մոտ ապագայում պլանավորվում է գործածել եւս տասը, սակայն առայժմ դրանց գործածումը ձգձգվում է տեխնիկական որոշ խնդիրների պատճառով:

Բավարարված են արդյո՞ք մարդիկ գործող ավտոբուսներով: Այս մասին NEWS.am Medicine-ը զրուցեց հաշմանդամություն ունեցող երեխաների օգնության «Էխո» կենտրոնի նախագահ Սերյոժա Օհանջանյանի հետ:

Նրա խոսքով՝ վերջերս Երեւանում տհաճ դեպք էր տեղի ունեցել: Քանի որ մեր կանգառները առանձնապես հարմար չեն հաշմանդամների համար, սայլակով տղամարդը տրանսպորտ էր սպասում կանգառի կողքին: Երբ ավտոբոիսը եկավ, տղամարդը պարզապես չհասցրեց նստել, քանի ավտուբուսը հեռացավ՝ չնայած նրան, որ վարորը, ամենահն հավանականությամբ, նկատեց տղամարդուն:

Կա նաեւ մեկ այլ и. խնդիր՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ այդ ավտոբուսների շարժման ժամանակացույցը րունեն, չգիտեն, երբ, որտեղ ու ինչքան է պետք սպասել: Քաղաքապետարանում մարդկանց առաջարկեցին վերցնել վարորդների համարերը եւ պայմանավորվել նրանց հետ:

Սակայն եթե լուծվեն այս խնդիրները եւ, ի վերջո, հնարավոր դառնա գործածել նաեւ մնացած տաս ավտոբուսները, ամեն ինչ բավականին նորմալ կլինի, կարծում են մասնագետները: Իսկ իրենք ավտոբուսները շատ հարմար են՝ ու ոչ միայն սահմանափակ կարողությամբ, այլ ընդհանրապես բոլոր մարդկանց համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել