• Latest news

Իշամեղվի խայթոցը կարող է հանգեցնել սրտի եւ ուղեղի կաթվածի

4 օգոստոսի, 2015  20:51

Իշամեղվի խայթոցը կարող է սրտի եւ ուղեղի մահացու կաթվածի պատճառ դառնալ։ Միջատների հարձակումների հետեւանքները հատկապես վտանգավոր են տարեցների համար, որոնք սրտի հետ կապված խնդիր ունեն։

Աշխարհում մարդկանց մինչեւ 3%-ը ալերգիա ունի միջատների խայթոցից։ Եթե իշամեղուն կամ  մեղուն նման մարդու մարմնի մեջ խրի իր խայթը, ապա նրա արյան սպիտակ գնդիկները կարող են ծայրահեղ կերպով արձագանքել՝ հարձակվելով օրգանիզմի վրա։ Դրա հետեւանքով շնչուղիների այտուցներ կարող են առաջանալ, ինչպես նաեւ կարող է նվազել թթվածնի մատակարարումը դեպի ուղեղ։

Նման միջատների խայթոցների հետեւանքով առաջացող բարդություններից նշանակալիորեն պակաս հայտնի է Կոունիսի համախտանիշը՝ ալերգիկ ստենոկարդիայի կամ ալերգիկ պսակային համախտանիշ, որը դիտվում է այն մարդկանց մոտ, որոնք մեղվի կամ իշամեղվի թույնի հանդեպ ալերգիա չունեն։ Միջատի խայթոցին մարդու օրգանիզմի նորմալ հակազդեցությունը գիստամինի արտադրությունն է․ դա քիմիական նյութ է, որը փոխազդեցության մեջ է մտնում այն թունանյութի հետ, որը պարունակվում է թույնի մեջ։ Կոունիսի համախտանիշի պարագայում գիստամին արտադրվում է նշանակալիորեն ավելի շատ, քան անհրաժեշտ է։

Այդ պատճառով շնչուղիների վրա ազդելու փոխարեն, այն ծայրաստիճան թուլություն է առաջ բերում, իսկ հետո՝ արյունատար անոթների կտրուկ նեղացում, ինչը հաճախ ավարտվում է սպազմով։ Երիտասարդ, առողջ մարդիկ մեծ մասամբ ոչ մի կերպ չեն զգում այդ համախտանիշի ազդեցությունը։ Բայց տարեցների մոտ, որոնք տառապում են աթերոսկլերոզով, այդ նեղացումները աթերոսկլերոտիկ վահանիկների տրոհման պատճառ են դառնում։ Իսկ դա կարող է պատճառ դառնալ անոթների զարկերակների խցանումների, թրոմբերի, ինչպես նաեւ սրտի եւ ուղեղի կաթվածի։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել