• Latest news

Ամերիկացի հետազոտողները փսխելու գործիք են ստեղծել

21 օգոստոսի, 2015  22:50

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժիշկները փսխող սարք են ստեղծել:  Մեքենայի կառուցվածքը փոքրացված մոդել է, որը նմանակում է բերանի բացվածքի, կերակրափողի եւ ստամոքսի աշխատանքը եւ կազմված է խողովակներից եւ տեսախցկներից:  Սարքը հնարավորություն է տալիս վերահսկել  փսխվող զանգվածի ճնշումը եւ ծավալը, որը ստամոքսից կերակրափողով հասնում է բերան: Այդ եղանակով հնարավոր կլինի հետազոտել մարդու բնական ռեֆլեքսները:  Իրենց հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են  PLoS One ամսագրում:

Սարքի բերանից խողովակ է երեւում: Փսխող սարքը գիտնականները ստեղծել են լայն վաճառքում նման սարքի բացակայության պատճառով: 

Փսխահյութը նմանակում է տարբեր լուծույթներ, որոնք իրենց հատկություններով (մասնավորապես` մածուցիկության)  նման են բնօրինակին (մարսողության տարբեր փուլերում): Գիտնականները ցանկանում են սարքն օգտագործել փսխուքի վարակահարուցիչային եւ այլ մասնիկների տարածումն ուսումնասիրելու համար:  

Նորոհարուցիչների (աղիքային գրիպ առաջացնող) դերում գիտնականներն օգտոգործում են մարդու համար անվնաս MS2 մանրէակուլներ: Գիտնականների խոսքով, հիվանդների փսխուքային զանգվածում վարակահարուցիչային մասնիկների կենտրոնացումը չափազանց գերազանցում է առողջների մոտ նման կենտրոնացման աստիճանը: Վարակաբանների կողմից այդ հարցի ուսումնասիրությունը կարեւոր է ծանր հիվանդությունների կանխարգելման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել