• Latest news

Լուրջ հիվանդությունների 8 ախտանիշներ

29 օգոստոսի, 2015  11:58

Շատ լուրջ հիվանդություններ սկսվում են ախտանիշներից, որոնց վրա մարդիկ որեւէ ուշադրություն չեն դարձնում: Բայց եթե տեղյակ լինեք այդ ախտանիշների մասին, կարելի է ժամանակին դիմել բժշկի, ախտորոշում եւ ավելի արդյունավետ բուշում ստանալ:

Լուրջ հիվանդությունների 8 ախտանիշի մասին է պատմում Սան Ֆրանցիսկոյից թերապեւտ Փեթ Սալբերը:

1.Առավոտյան առաջացած ժարժական խնդիրները օրվա ընթացքում չեն անցնում

Շատ մարդկանց համար առավոտյան շարժվելը մեծ դժվարություն է ներկայացնում, ամբողջ մարմինն ասես փայտանում է: Սովորաբար այդ զգացողությունը վերանում է այն բանից հետո, երբ մարդը վեր է կենում ու սկսում է քայլել: Բայց եթե օրվա ընթացքում խնդիրը մնում է, դա կարող է Պարկինսոնի հիվանդության սկզբնական փուլի մասին վկայել: Այդ հիվանդության ախտանիշներ են նաև ձայնի փոփոխությունը, քայլվածքի անսպասելի փոփոխությունը, քայլելու դժվարությունը, այն զգացողությունը, թե ոտքերը կպել են հատակին:

2. Բերանում կամ լեզվի վրա սպիտակ բիծը, որը ինքնուրույն չի անցնում

Թանձրացած սպիտակ բիծը բերանում կամ լեզվի վրա, եթե ինքնուրույն չի անցնում,

կարող է բերանի խոռոչի քաղցկեղի նշան լինել: Անպայման դիմեք բժշկի:

3. Կոպի վրա թանձրացումը, որը ինքնուրույն չի անցնում

Կոպերի վրա թանձրացումների, պզուկների եւ այտուցների բազմաթիվ տեսակներ կան, եւ դրանցից շատերը իրենցից ոչ մի սարսափելի բան չեն ներկայացնում, բայց չարժե դրանք անտեսել, որովհետեւ կարող են մաշկի քաղցկեղի դրեւորում լինել: Դիմեք մաշկաբանի, եթե այնպիսի թանձրացում եք նկատել, որը ինքնուրույն չի անցնում:

4. Քաշի հանկարծակի կորուստ

Քաշի անսպասելի, չպլանավորված կորուստը (մարմնի կշռի ավելի քան 5 տոկոսը) կարող է մատնանշել առողջության հետ կապված մի շարք խնդիրներ, ներառյալ` ատամների եւ լնդերի հիվանդություն, գաստրոէնտերոլոգիական խնդիրներ, շագանակագեղձի հիպերակտիվություն, դիաբետ, քրոնիկական վարակներ, դեպրեսիա, հարբեցողություն եւ քաղցկեղ: Եթե ինքներդ ձեզ համար անսպասելի նիհարել եք, անպայման դիմեք բժշկի:

5. Բրոնզագույն մաշկ

Եթե ձեր մաշկի գույնը փոխվել է (առանց արեւայրուքի) եւ դարձել է բրոնզագույն, հնարավոր է, որ դուք ժառանգական հեմոքրոմատոզ ունեք: Դա գենետիկական հիվանդություն է, որի դեպքում մարմնի մեջ երկաթի ավելցուկ է կուտակվում, որն էլ փոխում է մաշկի գույնը: Ենթաստամոքսային գեղձում երկաթի կուտակումը կարող է դիաբետ առաջացնել, իսկ լյարդում` ցիռոզ:

6. Ոչ հստակ տեսողություն

Եթե ձեր տեսողությունը անսպասելիորեն վատացել է  ու դարձել անհստակ, դա կարող է դիաբետի առկայության մասին վկայել: Սովորաբար տեսողությունը վերականգնվում է, երբ մարդը վերահսկողության տակ է առնում դիաբետը եւ նվազեցնում է արյան մեջ շաքարի քանակությունը:

7. Եթե դժվարացել է առարկաների անունները հիշելը

 Եթե ձեզ համար դժվարացել է սովորական առարկաների անունները հիշելը, եւ այդ խնդիրը ժամանակի հետ վատթարանում է, դա կարող է Ալցհայմերի հիվանդության նշան լինել: Այլ մարդկանց զրույցները հասկանալու դժվարությունները եւս կարող են այդ հիվանդության նշան լինել:

8. Աչքի սպիտակուցների անսովոր գույն

Սովորաբար աչքի սպիտակուցի գույնի փոփոխությունը տարբեր համակարգային հիվանդությունների նշան է: Օրինակ` ոմանք դեղնում են դեղնախտից, ուրիշները` լյարդի հիվանդություններից: Եթե ձեր աչքի սպիտակուցները սպիտակ չեն, դիմեք բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է