• Latest news

Ինչպես երեխաներին հետ վարժեցնել քաղցր ըմպելիքներ խմելուց

31 օգոստոսի, 2015  20:41

Երեխաների մեծ մասը սիրում է քաղցր գազավորված եւ «բնական» ըմպելիքներ խմել, սակայն այդ խմիչքները կարող են վնասել նրանց առողջությանը եւ մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ՝ դիաբետ, ճարպակալում, հիպերտենզիա, սրտանոթային հիվանդություններ եւ իհարկե ատամների խնդիրներ։

University of California–Davis-ի գիտնականների վերջին ուսումնասիրությունը նույնպես ապացուցել է, որ քաղցր ըմպելիքներ խմելուց ընդամենը 2 շաբաթ անց մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունները սրանում են։ Պետք է միայն պատկերացնել, թե ինչ կլինի, եթե մարդ այդ ըմպելիքները խմի ոչ թե 2 շաբաթ, այլ ամբողջ կյանքում։

Այսպիսով՝ ինչպե՞ս երեխային հետ վարժեցնել վնասակար ըմպելիքից։ Ահա մի քանի խորհուրդ Քլիվլենդի կլինիկայի մասնագետներից։

• Սկզբում պակասեցրե՛ք այդ ըմպելիքները երեխային տալու հաճախականությունը։ Եթե երեխան վարժվել է դրանք խմել օրը երեք անգամ, ապա սկսեք տալ օրը մեկ անգամ։

• Զբոսանքի դուրս գալիս ծարավը հագեցնելու համար ձեզ հետ վերցրե՛ք միայն մաքուր ջուր, ոչ մի հյութ։

• Հյութը բացե՛ք ջրով։ Անգամ 100-տոկոսանոց հյութերի մեջ շատ շաքար կա, որը վնաս է առողջությանը, ուստի սկսեք հյութը բացել ջրով։ Ժամանակի հետ ավելի շատ ջուր ավելացրե՛ք, մինչեւ երեխան չսովորի խմել միայն ջուր։

• Դադարե՛ք գնել քաղցր ըմպելիքներ։ Ուղղակի ջնջե՛ք մթերքների ցուցակից։

• Այնպե՛ս արեք, որպեսզի երեխայի ձեռքի տակ միշտ ջուր լինի։ Լցրե՛ք այն գեղեցիկ շշերի եւ բաժակների մեջ, որպեսզի երեխային դուր գա դա խմելը։

Լավ գաղափար է նաեւ երեխային սովորեցնել ոչ քաղցր կաթ կամ խոտաբույսերով թեյ խմել, որն իհարկե կոֆեին ու շաքարավազ չի պարունակում։ Երեխային քաղցր ըմպելիքներց հեռու պահելն ուղղակի անհրաժեշտ է նրա առողջության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է