• Latest news

Ամերիկյան խոզի մսում հակաբիոտիկակայուն սալմոնելա են հայտնաբերել

31 օգոստոսի, 2015  19:38

Ամերիկյան Kapowsin ընկերության խոզի մսում հակաբիոտիկների դեմ կայուն սալմոնելա է հայտնաբերվել: Այս պահին Վաշինգթոնում այդ մթերքի օգտագործումից հիվանդացել է 152 մարդ, որոնցից 24-ը հիվանդանոց են տեղափոխվել, հաղորդում է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը  (CDC):

Բոլոր հիվանդները ներկա են եղել մի հանրային միջոցառման, որի ընթացքում խոզերն ամբողջությամբ են խորովվել: Ընկերությանը կարգադրություն է ուղարկվել ժամանակավորապես դադարեցնել ամբողջ արտադրանքի առաքումը: Ալյասկայում, Օրեգոնում եւ Վաշինգթոնում տեղակայված խանութներից հետ կկանչվի մոտ  230 կիլոգրամ խոզի միս: 

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը պարզել է, որ խոզի մսում հայտնաբերված սալմոնելայի հարուցիչի տեսակը դիմադրում է ամպիցիլինին, ստրեպտոմիցինին, սուլֆիզոկսազոլին եւ տետրացիկլինին: 

Սալմոնելայի վարակի ախտանիշներից է սրտխառնոցը, փսխումը, տենդը, փորլուծությունը: Որպես կանոն, դրանք ի հայտ են գալիս վարակվելուց 72 ժամ անց, բայց դա կարող է լինել նաեւ մեկ շաբաթից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել