• Latest news

Ինֆարկտից հետո կանայք ավելի հաճախ են մահանում, քան տղամարդիկ

1 սեպտեմբերի, 2015  16:18

Կանայք տղամարդկանցից հազվադեպ են իրենց մոտ նկատում սրտային հիվանդությունների ախտանիշներ, քանի որ պարզապես չեն հասկանում, որ նույնպես գտնվում են ռիսկի խմբում, պարզել են ֆրանսիացի հետազոտողները Paris Cardiovascular Research Centre-ից: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը պարբերաբար հետազոտում է իր կուրծքը՝ շատ ավելի քիչ ուշադրություն դարձնելով զարկերակային ճնշմանը եւ խոլեստերինի մակարդակին, նշում են բժիշկները:

Հետազոտության մեջ նաեւ ներկայացված է, որ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են մահանում ինֆարկտի բուժումից հետո: Ինչպես համարում են գիտնականները ՝ այս երեւույթը բացատրվում է նրանով, որ կանայք ինֆարկտ են տանում ավելի տարեց հասակում, քան տղամարդիկ, բացի դրանից հաճախ ՝ զուգահեռ տառապում են նաեւ շաքարախտով: Պատճառներից մեկն էլ այն է, որ կանայք ավելի հավազդեպ են անցնում անգիոպլաստիկա / արգելափակված կամ էլ նեղացած զարկերակների լայնացման բուժակարգ/ չնայած դա կարող է բացատրվել նաեւ տվյալ խնդրի նկատմամբ բժիշկների սխալ վերաբերմունքով:

Այս եզրակացությունները արվել են Փարիզում 11 420 հիվանդների դիտարկումների հիման վրա: Այդ հիվանդների մոտ սրտի աշխատանքը դադարել է ՝ ոչ հիվանդանոցային պայմաններում: Սրտի աշխատանքի դադարից հետո հիվանդանոց ողջ հասել է կանանց միայն 18 տոկոսը, մինչդեռ տղամարդկանց մոտ այս ցուցանիշը 26 տոկոս է: Ընդ որում բժիշկները անգիոպլաստիկա էին արել կանանց 26 տոկոսին, իսկ տղամարդկանց ՝ 36 տոկոսին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել