• Latest news

Անզգայացումը կարող է օգնել թոքերի վարակի դեմ պայքարում

3 սեպտեմբերի, 2015  15:24

Ինհալացիոն անզգայացումը կարող է օգնել թոքերի վարակների եւ վիրուսների՝ օրինակ գրիպի ու թոքաբորբի դեմ պայքարում, հայտնում են Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները: Բայց այս մեթոդը առայժմ միայն մկների վրա է փորձարկվել:

Ինհալացիոն անզգայացումը ( շնչառական խողովակի միջոցով որոշակի անզգայացնող դեղամիջոցներ շնչելը) օգտագործվում է բժշկության մեջ ավելի քան 100 տարի ու առանց դրա վիրահատությունների մեծ մասը պարզապես անհնար կլիներ: Իսկ հիմա գիտնականները ենթադրում են, որ անզգայացման այդ տեսակը դրական է ազդում նաեւ իմունային համակարգի վրա:

Իրենց փորձերը գիտնականները անց են կացրել ավելի վաղ հրապարակված հետազոտության արդունքների հիման վրա, որոնք ցույց էին տալիս, որ փոքր վիրահատական բուժակարգերի անցկացման ժամանակ ֆտորոտանի միջոցով անեսթեզիայի ենթարկված երեխաները, ովքեր տառապում էին շնչառական համակարգի վիրուսային վարակներից, հետագայում ավելի նվազ արտահայտված ախտանշաններ էին դրսեւորում, ու ավելի արագ էին ապաքինվում իրենց այն հասակակիցների համեմատ, ովքեր ֆտորոտան չէին ստանում:

Մկներին տալով ֆտորոտան՝ գիտնականները համոզվեցին, որ այդ տեսակի ցավազրկողները վարակներից հետո նվազեցնում են բակտերիալ ծանրաբեռնվածությունը ու թոքերի վնասվածքները: Ցավազրկող դեղամիջոցները խթանում էին իմունային համակարգի հակաբակտերիալ արձագանքը ՝ գրիպի գրոհից հետո արգելափակելով քիմիական ազդանշանները, որոնք միացնում են 1-ին տեսակի ինտերֆերոնը: Դա սպիտակուցների խումբ է, որն օգնում է ակտիվացնել իմունային համակարգը:

Կրծողների մոտ նմանատեսակ անզգայացումից հետո օրգանիզմում 450 անգամ քիչ կենսունակ բակտերիաներ էին պահպանվում՝ այն մկների համեմատ, որոնք ֆտորոտան չէին ստացել: Սակայն արդյոք այդ միջոցը նույնքան արդյունավետ կլինի նաեւ մարդկանց դեպքում ՝ դեռ պետք է պարզել ։

Այս հետազոտության մասին հայտնել է Anesthesiology ամսագիրը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել