• Latest news

Պահպանակների կրեատիվ փաթեթավորումը կօգնի ընտրել դրանց ճիշտ չափսը

3 սեպտեմբերի, 2015  23:45

Գուան-Հաո Պանը ՝ Թայվանի Թայբեյի ազգային տեխնոլոգիական համալսարանի ուսանողը, մշակել է Love Guide կոչվող նոր պահպանակներ՝ կրեատիվ փաթեթավորումով, որի օգնությամբ շատ ավելի հեշտ կլինի ընտրել ճիշտ չափսը:

Պահպանակները հասանելի են հինգ տարբեր չափսերով, որոնք տեղադրված են համապատասխան փաթեթավորումների մեջ.  վարունգ՝ ամենափոքրը, գազար, բանան, շաղգամ ու ցուկկինի: Տղամարդը կարող է ընտրել պահպանակի ճիշտ չափսը ՝ պարզապես ձեռքի մեջ սեղմելով այդ փաթեթը ու համեմատելով այն իր սեփական առնանդամի չափի հետ:

Ուսանողի գյուտը պետք է, որ շատերին ուրախացնի, քանի որ հետազոտությունների համաձայն, տղամարդկանց ավելի քան 60 տոկոսը սխալ է ընտրում պահպանակի չափսը: Անհարմարությունից բացի դա ավելացնում է պահպանակի սահելու կամ էլ պայթելու հավանականությունը:

Գուան Հաո Պանը ասում է, որ նման պահպանակները կարելի է վաճառվել նաեւ ավտոմատներում, որպեսզի դրանք խանութից կամ էլ դեղատնից գնելիս հաճախորդները չամաչեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է