• Latest news

Հոկտեմբերը կրծքի քաղցկեղի մասին տեղեկատվության տարածման ամիսն է

1 հոկտեմբերի, 2015  13:08

1993 թվին Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբեր ամիսը հայտարարել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի եւ դրա վերաբերյալ տեղեկատվության տարածման ամիս։ Այդ ամսվա ընթացքում շատ երկրների առեւտրական կառույցները միավորվում են ՝ իրենց ներդրումը բերելու կրծքի քաղցկեղից բարձր մահացության խնդրի լուծմանը եւ մեծացնելու այդ խնդրի վերաբերյալ բնակչության տեղեկացվածությունը։

Ամեն տարի Estée Lauder ընկերությունը աշխարհում հայտնի շենքերից մեկը լուսավորում է վարդագույնով (վարդագույն ժապավենը կրծքի քաղցկեղի խորհրդանիշն է)՝ ցանկանալով ուշադրություն հրավիրել կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման, բուժման նոր միջոցների ստեղծման եւ հիվանդության կանխարգելման վրա։  

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ամենատարածված հիվանդությունն է, քաղցկեղի ամեն չորս դեպքից մեկը բաժին է հասնում կրծքագեղձին։ Հայաստանում, Հայ-ամերիկյան բուժկենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի տվյալներով, կրծքի քաղցկեղով հիվանդանում է ամեն 16 կնոջից մեկը։

Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներով․ աշխարհում ամեն տարի արձանագրում են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության 800 000-ից 1 միլիոն դեպք, իսկ մահացության քանակով կանանց մոտ հիվանդության այդ տեսակը երկրորդ տեղն է զբաղեցնում։

Կարեւոր է հասկանալ, որ իրականում քաղցկեղը լիովին բուժելի է, եթե իհարկե այն ախտորոշվի վաղ փուլում։ Հենց դրա համար  էլ քաղցկեղի մասին տեղեկատվության տարածումն այդքան կարեւոր է․ յուրաքանչյուր աղջիկ պիտի իմանա, որ մինչեւ 40 տարեկանը ցանկալի է ամեն տարի կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն  անցնել, իսկ 40 տարեկանից հետո՝ մամոգրաֆիական հետազոտություն։ Միայն այդպես կարելի է հայտնաբերել շատ փոքր, մատներով չշոշափվող ուռուցքը, որը բուժելը բավականին հեշտ կլինի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է