• Latest news

Նոր թեստը կկարողանա ճանաչել բոլոր գոյություն ունեցող վիրուսները

2 հոկտեմբերի, 2015  19:39

Ամերիկյան գիտնականները մշակել են նոր թեստ, որն ունակ է ախտորոշել բոլոր այն վիրուսները, որոնք ախտահարում են մարդկանց ու կենդանիներին: Նոր թեստը մշակել են Սենթ Լուիսում գտնվող Վաշինգթոնի համալսարանի գիտնականները:

Վիրուսների ախտորոշումը  բավականին բարդ խնդիր է ու յուրաքանչյուր վիրուսի համար տարբեր թեստեր են կիրառվում: Դրանից շատերը բավարար զգայունություն չունեն՝ ցածր վիրուսային ծանրաբեռնվածությունները հայտնաբերելու համար, կամ էլ դրանք ուղղված են միայն այն վիրուսների ախտորոշմանը, որոնք  վատ ինքնազգացողություն են առաջացնում:

«Նոր թեստի շնորհիվ այլեւս կարիք չկա իմանալու, թե հատկապես ինչ եք փնտրում,- հայտարարել է հետազոտության հեղինակ մանկաբուժության պրոֆեսոր Գրեգորի Տորխը,- Այն ընդգրկում է վիրուսների հսկայական ցանցը՝ հայտնաբերելով արյան մեջ թեկուզ շատ սահմանափակ քանակով առկա  վիրուսները: Մենք կարծում ենք, որ նոր թեստը հատկապես օգտակար կլինի այն իրավիճակներում, երբ ստանդարտ թեստերից հետո ախտորոշումն անհասկանալի է մնում, կամ էլ անհայտ ծագման համաճարակների ժամանակ»:

Նոր թեստը ստացել է ViroCap անվանումը, գենոմի սեքվենավորման միջոցով այն ունակ է ճանաչել այն վիրուսները, որոնք հնարավոր չէ հայտնաբերել ախտորոշման մյուս մեթոդներով: Հավաստիացնում են նաեւ, որ այն կարող է օգտագործվել մահացու վտանգավոր վիրուսների՝ այդ թվում Էբոլա տենդի եւ սուր շնչառական ախտանիշի կամ աղեստամոքսային ծանր ինֆեկցիաներ առաջացնող  ռոտավիրուսի ու նորավիրուսի բռնկումների վաղ հայտնաբերման նպատակով:

Նոր թեստի զգայունությունը չի զիջում պոլիմերազային շղթայական ռեակցիայի՝ ՊՇՌ մեթոդին, որն ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում  ու լայնորեն կիրառվում է կլինիկական լաբորատորիաներում: Բայց նույնիսկ ամենաթանկարժեք ՊՇՌ ախտորոշումով հնարավոր է միանգամից բացահայտել միայն 20 իրար նման վիրուսներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել