• Latest news

Փրփուրից ստեղծել են ամենահզոր արհեստական սիրտը

3 հոկտեմբերի, 2015  21:44

ԱՄՆ-ում փափուկ նյութերից ստեղծել են աշխարհի ամենահզոր արհեստական սիրտը: Փրփրաձեւ ու գերառաձգական սիլիկոնը թույլ է տալիս ավելի շատ հեղուկ ներբեռնել, քան նմանատիպ մյուս սարքերը:

Ի տարբերություն պինդ նյութերից սարքված կարդիոպրոթեզների՝ սիլիկոնային փրփուրից պատրաստված սիրտը ծակոտկիներ ունի, ինչի շնորհիվ օդը ներթափանցում է դրա մեջ՝ ստիպելով, որ այն ավելի արագ աշխատի, ինչպես արյունն է շարժվում անոթներով ու գործի դնում իսկական սիրտը:  Արտաքին պոմպը, որը պատրաստված է մարմնի հյուսվածքների հետ քիմիական ռեակցիայի մեջ չմտնող մետաղներից, արհեստական սրտի միջով ներմղում է օդն ու հեղուկը: Պլաստիկի բարակ շերտը մաշկի դեր է կատարում, ծածկում է պրոթեզը ու խոչընդոտում նյութերի արտահոսքին:

Նոր սարքը առայժմ պատրաստ չէ բժշկական նպատակներով գործածմանը: Անհասկանալի է, թե սիլիկոնային փրփուրի հատկանիշները որքանով կփոխվեն ավելի բարձր ջերմաստիճանների դեպքում, որոնք բնորոշ են մարդու մարմնին:  Չափից շատ ներբեռնելու դեպքում փրփուրը փշրվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել