• Latest news

Երեւանում տեղի կունենա Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողովը

6 հոկտեմբերի, 2015  10:47

Սույն թվականի հոկտեմբերի 8-9-ին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի մեծ դահլիճում տեղի կունենա Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված ԵՊԲՀ 95-ամյակին:

Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան փորձառու մասնագետներ Հայաստանից, ինչպես նաեւ առաջատար ընտանեկան բժիշկներ ու հրավիրված դասախոսներ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Գիտաժողովի առանցքային թեմաներն են՝ շնչառական համակարգի խնդիրները, ԼՕՌ հիվանդությունների բուժման արդի մոտեցումները, հակաբիոտիկների հանդեպ կայունության մարտահրավերները, փսիխոսոմատիկ խնդիրները ընտանեկան բժշկության պրակտիկայում, ռեաբիլիտացիայի արդի մեթոդները եւ ԱԱՊ օղակում հաճախ հանդիպող այլ առողջական խնդիրները:

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն ավելի քան 300 բժիշկներ ինչպես Երեւանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից: Միջոցառման ավարտին գիտաժողովի մասնակիցներին կհանձնվեն համապատասխան վկայագրեր:

Կազմակերպիչներն են`Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ՀԿ-ն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել