• Latest news

Յուղոտ կաթն անհամեմատ ավելի օգտակար է, քան յուղազրկվածը

12 հոկտեմբերի, 2015  22:45

Երկար ժամանակ համարվել է, որ յուղազրկված կաթն ավելի օգտակար է, որովհետեւ պակաս յուղայնություն ու կալորիաներ ունի։ Սակայն ԱՄՆ-ից գիտնականները պարզել են, որ իրականում յուղոտ կաթն անհամեմատ ավելի օգտակար է մարդու առողջության համար, քան յուղազրկվածը։ 

Գիտնականների խոսքով, ճարպերն իրականում օգտակար են օրգանիզմի համար, հատկապես եթե դրանք ծագում են բարձրորակ աղբյուրից, ինչպիսին, օրինակ, կաթն է։ Հարցն այն է, որ մարդու օրգանիզմը միանգամից չի մանրացնում եւ մարսում սնունդը։ Այդ պատճառով էլ որոշ ճարպեր օգտակար են, եթե ճիշտ քանակով օգտագործվեն։ Այդ տեղեկությունը ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությանը ստիպել է վերանայել իր հանձնարարականները յուղոտ կաթի վնասի վերաբերյալ։ 

Յուղոտ կաթի բաղադրության մեջ առկա հագեցած ճարպերը մարդկանց օգնում են ավելի լավ յուրացնել վիտամինները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի մի շարք գործընթացների համար՝ ներառյալ բջջային թաղանթի կառուցվածքի, շարժման ընթացքում մկանների օգտագործման եւ արյան մեջ խցանումների կանխարգելման առումով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ յուղոտ կաթ օգտագործողներն ավելի հաճախ են բախվում սրտի հիվանդությունների, երկրորդ տեսակի դիաբետի եւ այլ հիվանդությունների հետ՝ այն մարդկանց համեմատ, որոնք կաթ չեն խմում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել