• Latest news

Հայաստանը կմիանա հակաբիոտիկների ճիշտ օգտագործման շաբաթին

13 նոյեմբերի, 2015  18:28

Նոյեմբերի 16-ին, ժամը 14:00-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի մեծ դահլիճում կազդարարվի նոյեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 22-ը աշխարհում մեկնարկվող հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթի մասին:

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային արշավը կընթանա «Հակաբիոտիներ. կիրառել պատշաճ» կարգախոսի ներքո, որին առաջին անգամ միացել է նաեւ Հայաստանը:

Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման առաջին համաշխարհային շաբաթը կկայանա 2015թ. նոյեմբերի 16-22-ը։ Այն կազմակերպվում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդրի մասին բարձրաձայնելու եւ այդ դեղամիջոցները ճիշտ կիրառելու մասին քարոզչությունը հասարակության, բուժաշխատողների եւ քաղաքական գործիչների շրջանում տարածելու համար։ Հակաբիոտիկները արժեքավոր ռեսուրս են, որն անհրաժեշտ է պահպանել, եւ դրա համար բոլորը պետք է պահպանեն դրանց օգտագործման որոշ կանոններ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել