• Latest news

Վատ բնավորություն ունեցող մարդիկ ավելի հաջողա՞կ են սիրային հարցերում

20 նոյեմբերի, 2015  23:45

Բնավորության ո՞ր գծերն եք դուք ամենից շատ գնահատում մարդկանց մեջ: Այս հարցին պատասխանելիս՝ դուք դժվար թե նշեք դյուրագրգռությունը, տաքարյունությունը, անհանգիստ ու նյարդային խառնվածքը: Բայց չգիտես ինչու հենց նյարդային ու իմպուլսիվ մարդիկ են ամենից հաջողակ սիրային հարցերում՝ նրանց համար սովորաբար ավելի հեշտ է գտնել իրենց երկրորդ կեսին: Այս մասին հայտնում են Բարսելոնայի համալսարանի գիտնականները:

Ուսումնասիրելով վարքագծի խանգարումների ու անձնական կյանքի միջեւ փոխադարձ կապը՝ գիտնականները եզրակացրել են, որ «պաթոլոգիական, դեվիանտային բնավորության գծերով մարդիկ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելիս ավելի շատ հնարավորություններ ունեն»:

Իսպանացի գիտնականների ուսումնասիրության առարկա են դարձել բնավորության տարբեր գծեր ունեցող 1000 կամավորականներ: Հետազոտողներն ուսումնասիրել են հետազոտության մասնակիցների սոցիալական կարգավիճակի, եկամուտների մակարդակի, զուգընկերների ու երեխաների քանակի մասին հավաքած բոլոր տեղեկությունները: Պարզվել է, որ այն մարդիկ, ում վարքագիծը դուրս է գալիս ընդունված շրջանակներից, ավելի շատ են բավարարված իրենց համատեղ կյանքի որակով:

«Երբեմն խենթությունը օգնում է գտնել զուգընկեր», - ասում են մասնագետները:

Տվյալ հետազոտության շրջանակում մեկ այլ բացահայտում էլ է արվել: Գիտնականները պարզել են, որ բնավորության իմպուլսիվ գծերով մարդիկ կրկնակի շատ փող են վաստակում, քան ավելի հանգսիտ ու հավասարակշռված խառնվածք ունեցողները:

Նշենք, որ ամերիկյան մարդաբան Հելեն Ֆիշերը իր՝ ավելի վաղ արած հետազոտության ընթացքում հանգել էր այն եզրակացության, որ հարաբերությունների կառուցման մի քանի տեսակներ կան, որոնք պայմանավորված են մարդու օրգանիզմում այս կամ այն հորմոնների գերակշռումով: Ըստ տվյալ հիպոթեզի՝ նախապես իմանալով ձեր «սիրային տեսակը», կարող եք գտնել մի մարդու ում հետ առավելագույնս երջանիկ կլինեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել