• Latest news

Գիտնականները պատմել են հիմարության երեք ակնհայտ նշանների մասին

23 նոյեմբերի, 2015  11:58

Ի՞նչ հիմարություններ են ամենից հաճախ անում մարդիկ: Առհասարակ հիմարության ի՞նչ տեսակներ են լինում: Եվ ի՞նչ է պետք անել հիմարի տպավորություն չթողնելու համար: Հենց այս հարցերին է նվիրված Բուդապեշտի համալսարանի հունգարացի գիտնականների անսովոր հետազոտությունը:

Այս հարցերին պատասխանելու համար մասնագետները ֆորումների ու բլոգերի մոնիտորինգ են արել, մանրակրկիտ ուսումնասիրել 180 անձնական պատմություն ու հարցում արել հարյուր հիսուն մարդկանց շրջանում: Ի վերջո հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ «հիմարությունը տարբեր է լինում. մարդկային վարքագծի երեք տեսակ կա, որը կարելի է բնութագրել որպես հիմարություն»:

Հիմարության տեսակների վարկանիշում, ըստ գիտնականների, առաջին տեղում այն վարքագիծն է, որի դեպքում մարդը մշտապես ցույց է տալիս իր գերազանցությունը, քննադատում ու ստորացնում ուրիշներին: Ինչպես պարզել են փորձագետները, բնավորության նման գծերից շատ դժվար է ազատվել ու դրա համար էլ հիմարության այս տեսակը կարելի է ամենածանրը համարել:

Ինչ վերաբերում է հիմարության մյուս տեսակներին, ապա գիտնականները դրանց շարքին են դասել վարքագծային հետեւյալ բնութագրերը. մարդն իրեն չափազանց ցրված է պահում ու ունակ չէ իր ուշադրությունը կենտրոնացնել տարրական բաների վրա: Մարդիկ, որոնց բնորոշ են այս հատկանիշները, կենցաղում տարբերվում են նրանով, որ չեն կարողանում զսպել իրենց, անտեղի արտահայտում են իրենց մտքերն ու զգացմունքները ու բոլորովին գործնական ու իրատեսական մարդիկ չեն:

«Մարդու ամենամեծ հիմարությունը ինքն իրեն գերագնահատելն ու պարծենալն է: Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ նա պետք է ցածր IQ ունենա: Հիմար չթվալու համար մարդիկ պետք է համարժեք գնահատեն իրենց ունակությունները», - այսպես է մեկնաբանել նախագծի արդյունքները ղեկավար, պրոֆեսոր Բալաշ Ացելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել