• Latest news

Հակաբեղմնավորիչները կարո՞ղ են հետագայում խանգարել հղիանալուն

23 նոյեմբերի, 2015  19:45

Այսօրվա դրությամբ անպտղությունը ամբողջ աշխարհում լրջագույն խնդիրներից է. զույգերի մոտ  10 տոկոսը բեղմնավորման խնդիրներ է ունենում: 

Հակաբեղմնավորիչների ընդունումը կարո՞ղ է հետագայում կնոջը խանգարել հղիանալ: Շատ կանանց հուզող այդ հարցին պատասխանել է բժիշկ Մաննի Ալվարեսը  Foxnews.com-ից:

Նրա խոսքով, հակաբեղմնավորիչների երկարաժամկետ ընդունումը, որպես կանոն, չի ազդում կնոջ բեղունության վրա եւ չի կարող նրան խանգարել հետագայում հղիանալ:  Այդ դեղահաբերը, ինչպես պարզաբանել է բժիշկը, հորմոններ են պարունակում, որոնք կանխարգելում են ձվազատումը եւ խտացնում են  արգանդի վզիկի լորձը, որպեսզի սպերմատոզոիդները չկարողանան անցնել դրա միջով:  

Երբ կինը դադարեցնում է հակաբեղմնավորիչների ընդունումը, մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում նրա ընդունած հորմոնները դուրս են գալիս օրգանիզմից:  3 ամսվա ընթացքում նրա դաշտանային ցիկլը վերականգնվում է եւ նա արդեն կարող է հղիանալ:

Այն լուրերը, թե հորմոնային հակաբեղմնավորիչները անպտղության են հանգեցնում, անհիմն են, պնդում է բժիշկ Ալվարեսը: Ընդհակառակը, այդ դեղամիջոցները ամենախնամքով փորձարկվող եւ հետազոտվող դեղերի թվին են պատկանում, իսկ որոշ հետազոտություններ նույնիսկ ցույց են տվել, որ դրանց ընդունումը, ընդհակառակը, օգնում է հղիանալուն: Օրինակ`  Human Reproduction ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց  է տվել, որ այն կանայք, որոնք  5 եւ ավելի տարվա ընթացքում հակաբեղմնավորիչներ են ընդունել, ավելի հեշտ են հղիացել դեղահաբերի ընդունումը դադարեցնելուն հաջորդած 6-12 ամսվա ընթացքում, քան նրանք, ովքեր նման դեղամիջոցներ չեն ընդունել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել